Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

  • 27-04-2015 16:52:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրապետության տարածքում`
 
Ապրիլի 28-ին, 30-ին, մայիսի 1-2-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ. արագությամբ:

29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10  մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 28-29-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
 
 
Երևանում՝ 

Ապրիլի 28-ին, 30-ին, մայիսի 1-2-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ. արագությամբ:

29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


 

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն