Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի նախագահին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի նախագահին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

  • 27-04-2015 17:32:09   | Հայաստան  |  Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Ռամ Բարան Յադավին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ: «Կիսելով Ձեր և Նեպալի բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նոյյան տապան  -   Հասարակություն