Դիդիե Ռեյնդերսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինհրապարակ


Դիդիե Ռեյնդերսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինհրապարակ

  • 27-04-2015 17:42:50   | Հայաստան  |  Տնտեսություն

 ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինհրապարակ՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ  պատվիրակությունը շրջել է տարածքով: Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Յաղջյանը ներկայացրել է  կատարված աշխատանքները: 
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարությունն արդեն ավարտական փուլում է:  Մարտին այստեղ տեղադրվել է բելգիական IBA Molecular  ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը:  Դիդիե Ռեյնդերսը բարձր գնահատեց կատարված աշխատանքները: Այցի ընթացքում կարևորվեց կենտրոնի ոչ միայն բուժական, այլև գիտական և արտադրական ներուժի օգտագործումը: 
Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է երեք փուլով՝ ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում: Կենտրոնը հագեցվելու է  ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով: Նախատեսվում է, որ այն կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բնակչությանը:
 
 
Տեսանյութը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով 
 
https://www.wetransfer.com/downloads/e22034d71229eeb1349944c1e8596d6120150427130141/be4be8a52d34e6cad4a8c1c9282aa23c20150427130141/3ec9ab
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն