2015-2016 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ


2015-2016 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

  • 28-04-2015 13:15:10   | Հայաստան  |  Հասարակություն
Հայ կրթական հիմանրկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ`2015-2016թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:
 
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2015 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել www.aefweb.org/scholarships/ կայքից, և 2015 մայիսի 4-ից մինչև հունիսի 15-ը (13:00-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Մաշտոցի 13, Դերասանի տուն): 
 
Մանրամասն պարզաբանումների համար կարող եք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով` (374 10) 53 14 85 (զանգեն միայն ուսանողները և ոչ ծնողները) կամ գրել aefscholarships@gmail.com հասցեին:
Հայ կրթական հիմնարկության կառավարման խորհուրդ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play