30 ինքնաթիռ «Շերեմետևո» օդանավակայանում չի կարողացել վայրէջք կատարել


30 ինքնաթիռ «Շերեմետևո» օդանավակայանում չի կարողացել վայրէջք կատարել

  • 28-04-2015 13:59:58   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեքշաբթի օրը՝ ապրիլի 28-ին, «Շերեմետևո» օդանավակայանում վատ եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել 30 ինքնաթիռներ, այդ թվում  «Աէրոֆլոտ» ավիաընկերության 24 չվերթները: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով օդանավակայանի ներկայացուցչին: Նրա խոսքերով՝ «այժմ հնարավոր են ուշացումներ ու հետաձգումներ, քանի որ օդանավերը վերադառնում են չվերթը սկսած օդանավակայաններ»: Ամենայն հավանականությամբ՝ օդանավակայանը կսկսի աշխատել ըստ սահմանված գրաֆիկի Մոսկվայի ժամանակով ժամը 12:30-ի սահմաններում: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն