Առևտրականները Երևանից տեղափոխվում են Աբովյան


Առևտրականները Երևանից տեղափոխվում են Աբովյան

  • 28-04-2015 14:54:21   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այսօր տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գ. Ծառուկյանին պատկանող, Աբովյան քաղաքում գտնվող տոնավաճառի բացումը: «Ժողովուրդ»-ը հիշեցնում է՝ ամիսներ առաջ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում բարձրացրին վարձավճարները, ինչը առեւտրականների զայրույթն էր առաջացրել: Ծառուկյանն էլ նրանց առաջարկել էր առանց վճարի իրենց առեւտուրը կազմակերպել Աբովյանում. առեւտրականները համաձայնել էին: 3 ամսում հատկացված տարածքը դարձել է տոնավաճառ` իր բոլոր հարմարություններով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն