ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհին Արցախում է


ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհին Արցախում է

  • 28-04-2015 15:33:39   | Հայաստան  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհի, Հարվարդի համալսարանի դասախոս, դոկտոր Պամելա Շտայներին:
Հանդիպմանն արծարծվել են հայ ժողովրդի եւ Արցախի պատմությանն առնչվող մի շարք քաղաքական, մարդասիրական եւ հոգեբանական խնդիրներ:
Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում Հենրի Մորգենթաուի նկատմամբ՝ նրա կյանքն ու աշխատանքը դիտարկելով որպես բարձր պրոֆեսիոնալիզմի եւ բարոյականության չափանիշ:
Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play