Նեպալում զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի


Նեպալում զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի

  • 28-04-2015 17:18:04   |   |  Մամլո հաղորդագրություն
Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սուշիլ Կոյրալան, տեղեկացնում է Ռոյթերզը:
Վերջին տվյալների համաձայն՝ ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել 4349 մարդ, վնասվածքներ ստացել ավելի քան 7000-ը:
ՄԱԿ տվյալներով, երկրաշարժի հետևանքով Նեպալում վնասներ է կրել 6.6 միլիոն մարդ: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play