Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

  • 28-04-2015 19:24:24   | Հայաստան  |  Հասարակություն

 

Այսօր Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 28-ին, ժամը 08.30-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2108»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 28-ին, ժամը 01.00-ին, Երևանի Այվազովսկու փողոցի տներից մեկի դիմաց անհայտ վարորդի կողմից վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված վայրում կայանված «Նիսան»-ի:
Պատահարի հետևանքով «Նիսան»-ի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 28-ին, ժամը 07.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում, Երևանյան լճի կամրջի վրա, բախվել է կայանված «Շևրոլետ»-ի:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***
Ապրիլի 28-ին, ժամը 11.35-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 28-ին, ժամը 05.15-ի սահմաններում, «DAEWOO NEXIA» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 50-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play