Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 28-04-2015 19:27:27   | Հայաստան  |  Իրավունք


 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 28-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացուհին տեղեկացրել է, որ ամուսինն Ավստրիայի քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, նա կարո՞ղ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Կնոջը պարզաբանվել է գործող կարգը, ըստ որի՝ եթե օտարերկրյա պետության քաղաքացին ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ, ապա կարող է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, նույնիսկ եթե վերջին 3 տարին չի բնակվել Հայաստանում: Ոստիկանության ներկայացուցիչը նաև ծանոթացրել է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և պատրաստակամություն հայտնել՝ փաստաթղթերի ներկայացման և լրացման գործում օժանդակություն ցուցաբերելու:
Քաղաքացուհին նաև տեղեկացրել է, որ ամուսնու համար մեծ պատիվ է Հյաստանի քաղաքացիություն ստանալը, վերջինս էլ իր լուման է ունեցել Ավստիայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու գործում:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ երեխաները Հայաստանում չեն ծնվել, սակայն ինքն ու ամուսինը Հայաստանի քաղաքացիներ են: Երեխաները, բացի ծննդյան վկայականից, այլ փաստաթղեր չունեն: Ցանկանում են ընտանիքով այցելել Հայաստան՝ հարազատներին տեսակցության: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ երեխաներին: Քաղաքացուն պարզաբանվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի պահանջը, համաձայն որի՝ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Անհրաժեշտ է դիմել օտարերկյա պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություն՝ երեխաներին համար ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ երեխան ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, որի վավերականության ժամկետը լրացել է: Նրան հետաքրքրում է, թե կարո՞ղ է անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել: Քաղաքացուն պարզաբանվել է, որ մինչև 16 տարեկան երեխաներին անձնագիրը տրամադրվում է 3 տարով: Վավերականության ժամկետը լրանալու դեպքում այն չի կարող երկարաձգվել: Անհրաժեշտ է դիմել դիվանագիտական ծառայություն՝ նոր անձնագիր ստանալու:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մայիսի 5-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին:

 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play