Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել


Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել

  • 29-04-2015 18:15:32   | Վրաստան  |  Քաղաքական
 
Հրաժարական է տվել Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևան Կիպիանին, որից հետո կառավարությունն ավտոմատ կերպով հրաժարական է ներկայացրել ամբողջ կազմով: Ըստ սահմանադրության, 20 նախարարներից 7-ի հրաժարականի դեպքում կառավարությունը նորից պետք է վստահության քվե ստանա խորհրդարանում:

 

Այժմ բոլոր նախարարները ժամանակավոր պաշտոնակատար են: Կիպիանին հրաժարական է ներկայացրել իր հասցեին խորհրդարանի սպորտի հանձնաժողովի քննադատությունից հետո:

 

lragir.am-ը հիշեցնում է, որ 2014 թվականի նոյեմբերին հրաժարական էին տվել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և ևս մի շարք նախարարներ: Այս տարվա ապրիլի 21-ին հրաժարական էր ներկայացրել ենթակառուցվածքների նախարարը: 
Նոյյան տապան  -   Քաղաքական