Առաջին անգամ Հայաստանի առաջատար ռոք խմբերը հանդես կգան մեկ բեմում նոր ձևաչափով


Առաջին անգամ Հայաստանի առաջատար ռոք խմբերը հանդես կգան մեկ բեմում նոր ձևաչափով

  • 30-04-2015 14:19:13   | Հայաստան  |  Մշակույթ

«Ռոք համերգ և ժամանակակից պարեր» նախագծի շրաջանակներում Հայաստանի առաջատար հինգ ռոք խմբեր` «Բյութիֆայդ Փրոջեքթ», «Որդան կարմիր», «Դոգմա», «Հայարդ», «Նաիրի»,  հանդես կգան համատեղ համերգով, որը տեղի կունենա մայիսի 3-ին Օպիում ակումբում:
Ինչպես ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց համերգի կազմակերպիչ, «Art place» կազմակերպության տնօրեն Տիգրան Զալինյանը, համերգի ընթացքում ռոք խմբերից յուրաքանչյուրը կատարելու է  5-ական երգ, որոնցից մեկի ընթացքում երաժշտական կատարումն ուղեկցվելու է նաև մնջախաղային, ժամանակակից պարային բեմականացումներով:
«Այս համերգի գաղափարն այն է, որպեսզի փորձենք ռոքը ներկայացնել նոր ձևաչափով, իսկ նորությունը`  մնջախաղը մոդեռն տարբերակով ներկայացնելն է»,- ասաց Տ. Զալինյանը:
Ըստ նրա` առաջիկայում կլինեն նաև նոր ձևաչափով համերգներ Երևանից և Հայաստանից դուրս:
«Դոգմա» ռոք խմբի անդամ Վարդան Գիրգորյանի խոսքով` վերհոնշյալ համերգը մի նոր փորձ է, որին իրենք սիրով համաձայնել են մասնակցել. «Ողջունելի է, որ կան մարդիկ, ովքեր նոր մտեքերով ու ռիսկի դիմելով փորձում են ինչ-որ բան անել` անկախ նրանից այն հետաքրքիր կլինի հասարակության լայն շերտերի համար թե ոչ»,- ասաց նա:
Խմբի բոլոր ներկայացուցիչները միակարծիք էին այն հարցում, որ նմանատիպ համերգների միջոցով կարելի է հայ հասարակությանն ավելի մոտիկից ծանոթացնել ռոք երաժշտությանը:
«Շատերի մոտ կա ձևավորված կարծիք, թե ռոքը բողոք է արտահայտում, սակայն պետք է նշեմ, որ դա այդքան էլ այդպես չէ, ավելին` ռոքը սեփական էմոցիաներն ազատորեն արտահայտելու միջոց է»,- ասաց «Հայարդ» ռոք խմբի անդամ Անդրե Վարդանյանը:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play