Առաջին անգամ կին պաշտպանության նախարար՝ Վրաստանում
01-05-2015 12:17:25 | Վրաստան | Հասարակություն
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է մի քանի նոր նախարարների թեկնածուներին, գրում է apsny.ge-ն:
Պաշտպանության նախարարի պաշտոնի համար առաջադրվել է խորհրդարանի եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Թինաթին Խիդիշելիի թեկնածությունը: Խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում նա կլինի Վրաստանի առաջին կին պաշտպանության նախարարը:
Շրջակա միջավայրի պահպանության նախարարի թեկնածուն է Գիգլա Ագուլաշվիլին, իսկ սպորտի ու երիտասարդության նախարարի թեկնածուն՝ Տարիել Խեչիկաշվիլին:
Մյուս բոլոր պորտֆելները վստահվել են գործող ժամանակավոր պաշտոնակատարներին: