Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոխորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբային<br />


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոխորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբային

  • 21-12-2010 17:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 20-ին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոխորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Տոմաշ Պորեբային` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանի: Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է 1915թ.-ի Հայոց ցեղասպանության եւ խորհրդային աստվածամերժության տարիներին Հայ Առաքելական Եկեղեցու կրած դժվարություններին, որոնց հետեւանքները զգալի են նաեւ նորօրյա ժամանակներում: Նորին Սրբությունն անդրադարձել է նաեւ Եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ այն համագործակցությանը, որ իրականացվում է տարբեր ոլորտներում: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդագրության, հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ տարածաշրջանային տարբեր խնդիրների եւ դրանց հաղթահարմանն ուղղված Հայ Եկեղեցու ջանքերի մասին: Մասնավոր անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Ադրբեջանում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանը եւ Վրաստանում հայոց եկեղեցիների վերադարձմանը, ինչպես նաեւ Վիրահայոց թեմի իրավական կարգավիճակին վերաբերող խնդիրներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն