Փոթիի նավահանգստի աշխատակիցները հայտարարել են անժամկետ գործադուլ


Փոթիի նավահանգստի աշխատակիցները հայտարարել են անժամկետ գործադուլ

  • 07-05-2015 11:02:47   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
 
Մայիսի 6-ին Վրաստանի ԱԳՆ նախարարը, պաշտոնական այցով գտնվելով Գերմանիայում, հանդիպել է իր գերմանացի գործընկերոջ հետ: Հանդիպման ավարտին անցկացվել է համատեղ մամլո-ասուլիս, որի ընթացքում Գերմանիայի Արտաքին Գործերի նախարարը ևս նշել է Ռիգայի գագաթաժողովից սպասվելիքների հարցը: «Ուզում եմ ընդգծել, որ Վրաստանն անցկացրել է բարձր մակարդակի նախապատրաստական աշխատանքներ: Շատ բան է արվել, և մենք պետք է պատճառ ունենանք Ռիգայի գագաթաժողովում Վրաստանի համար լավ արդյունքներ ակնկալելու համար: Հոռետեկանան տրամադրության համար հիմք չկա: Հանձնաժողովը կուսումնասիրի երկրների արդյունքները և կներկայացնի վերջնական ծրագիր, թե ինչպես կընթանա մերձեցման հետագա ընթացքը: Կլինի դա լրացուցիչ աշխատանք, լրացուցիչ ծրագիր և նման բաներ», -հայտարարել է Գերմանիայի Արտաքին Գործերի նախարարը:
Ամերիկյան ռազմական տեխնիկան, այդ թվում «Բրեդլի»-ի 14 միավոր, լոգիստիկան ապահովող մեքենաներ և զինավարժությունների համար նախատեսված այլ սարքավորումներ մայիսի 6-ին մտել են Վրաստանի Բաթումիի նավահանգիստ, որոնք կշարժվեն հաջորդ շաբաթ Վազիանիի ռազմական բազայի ուղղությամբ: Մայիսի 11-15 նախատեսված «Բարձր մակարդակի համագործակցություն» (Noble Partner) անվամբ վրաց-ամերիկյան համատեղ զինավարժությունները նպատակաուղղված են վրացական ընկերությունների հմտությունների մերձեցմանը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի չափանիշներին, ինչպես նաև պատրաստակամության բարձրացմանը ՆԱՏՕ-ի զինավարժություններին և ապագա գործողություններին մասնակացելու համար, ինչպես այդ մասին հայտնում են Վրաստանի Պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ-ի Եվրոպական ուժերի Ղեկավարությունը: Զորավարժություններին կմասնակցեն 600 ամերիկացի և վրացի զինծառայողներ: «Սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան բանակը Սև ծովի այն կողմ է փոխադրել մեխանիզացված ընկերության համար անհրաժեշտ ռազմական տեխնիկա», -հայտնում է ԱՄՆ-ի ԶՈւ: Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի Պաշտպանության փոխնախարար Էվելին Ֆարկասը, որն անցյալ շաբաթ Թբիլիսիում էր, ծրագրված զինավարժությունները համարել է «ամենաակտիվ զինավարժությունները», որոնք ԱՄՆ-ն երբևէ անցկացրել է Վրաստանի հետ միասին:
«Մենք չենք հարցնում հանդիսանո՞ւմ է արդյոք Վրաստանի Եվրոպայի մասը: Մենք գիտենք պատասխանը: Մեզ հետաքրքրում է, թե ինչքան շուտ մենք կկարողանանք հաղթահարել այն թերացումները, որոնց ձևավորման պատճառը եղել է պետականության 200 տարվա կորուստը, ռուսական լուծը և այլ խնդիրները: Մենք պետք է առավելագույնս արագ կրճատենք Եվրոպայից թերացումները: Մենք ուզում ենք լինել Եվրոպայում, ոչ թե նրա համար, որ այնտեղ քաղաքական վերնախավը հիանալի է ապրում, այլ նրա համար, որ Եվրոպայի բոլոր քաղաքացիները, որտեղ էլ, որ նրանք ապրեն, զգում են, որ իրենց մասին հոգ են տանում: Նրանք իրենց անվանգության մեջ են զգում: Քաղաքացիները զգում են, որ ոչ ոք թույլ չի տա, որ իրենց երկրի հետ էլ անեն այն, ինչ արեցին Վրաստանի և Ուկրաինայի հետ… Հենց դրա համար էլ մենք Եվրոպան ենք ուզում», -մայիսի 6-ին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը:
«Անցյալ տարի, Եվրոպայի հետ համաձայնություն ստորագրելով, մենք մեր տնտեսության զարգացման համար նոր պոտենցյալ ստացանք: Շուտով կավարտվի Թուրքիայի հետ կապող երկաթգծի շինարարությունը: Կսկսվեն նոր գլոբալ նախագծեր: Այսինքն, մենք ունենք իրական հնարավորույթուն, կա լավ հնարավորություն, ոչ թե ուղղակի սողալ, այլ դուրս թռչելու մեր տնտեսության իրականությունից», -մայիսի 6-ին հայտարարել է Վրաստանի նախագահը:
Վրաստանի Կենտրոնական Բանկը մայիսի 7-ի համար հաստատել է լարիի փոխարժեքային կուրսը` 1 դոլարը կարժենա 2.3258 լարի: Լարին արժեզրկվել է նաև եվրոյի նկատմամբ: 1 եվրոն կարժենա 2. 6128 լարի:
Մայիսի 6-ին սկսվել է Փոթի նավահանգստի աշխատակիցների գործադուլը: Բողոքողները պահանջում են աշխատավարձերի բարձրացում և 13-րդ. աշխատավարձի պահպանումը: Գործադուլը սկսվել է այն ժամանակ, երբ լրացել է աշխատակիցների` նավահանգստի վարչությանն ուղղված վերջնագրի ժամկետը: Միաժամանակ վարչությունը բնութագրում է գործադուլը որպես «ծառայողական պարտականությունների ինքնագլուխ չիրականացում, որին անպայման կհետևի պատիժը»: Նավահանգստի աշխատակիցներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն դադարեցնի գործադուլը մինչև հաշվի չառնվեն իրենց պահանջները: Ունեցած տեղեկությունների համաձայն` Փոթիի նավահանգիստը փաստացիորեն գտնվում է կաթվածահար վիճակում: Հիշեցնենք, որ Փոթիի միջոցով է կատարվում երկրի ապրանքաշրջանառության մեծ մասը, այդ թվում նաև ապրանքների փոխադրումն այլ երկրներ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն