Ջավախքի հայաթափությունից ոչ վրաց պետությունը, և ոչ էլ առավել ևս վրաց ժողովուրդը չեն շահելու.Վահագն Չախալյան


Ջավախքի հայաթափությունից ոչ վրաց պետությունը, և ոչ էլ առավել ևս վրաց ժողովուրդը չեն շահելու.Վահագն Չախալյան

  • 07-05-2015 11:46:17   | Վրաստան  |  Քաղաքական

    Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի հայտարարությունը.
 
    Սեփական երկրի Արդարադատությունից փախած Մ. Սահակաշվիլին ադրբեջանական շրջագայության ժամանակ արած հայտարարություններով ապացուցել է իմ ասածներից գոնե երկուսի ամբողջական իրավացիությունը:
   Առաջինը՝ որ տնտեսական ներդրումները , ճանապարհային և էներգետիկ ինֆրաստրուկտուրաների զարգացումը, երբևիցէ չի եղել վրաստանի՝ վրացի կամ առավել ևս հայ քաղաքացիների համար, այլև մի-միայն իրականացվել է,  որպեսզի ապահովվի կեցության նվազագույն պայմանները՝ «թուրքական մեծ վերաբնակեցում»  պանթուրանական ծրագրի շրջանակներում, Սամցխե-Ջավախքի տարածքում վերաբնակվելու համաձայնություն տված թուրքիայի, ազրբեջանի քաղաքացիների, ինչպես նաև թուրք-մեսխեթցիների համար: Ծրագիր որը լինելու էր արդեն իսկ Աջարական Ինքնավար Հանրապետության տարածքում ընթացող նմանատիպ ծրագրի շարունակությունը և որի հետևանքով մինչև 2030 թվականը (Սահակաշվիլու երազած պաշտոնավարման ավարտը) Վրաստանում քրիստոնեաները դառնալու էին փոքրամասնություն:
 
    Եվ երկրորդը  ՝ իմ, զինակից ընկերներիս և ընդհանրապես ջավախահայության դեմ եղած հալածանքների, բռնությունների աննախադեպ ալիքը, որը սկիզբ առնելով դեռևս 2006 թվականին, իր գագաթնակետին հասավ 2008-ից  2012 թվականները ընկած ժամանակահատվածում , ոչ թե «Չախալյանական Անջատողականություն»-ից ելնելով իշխանությունների հարկադրված քայլ է եղել, ինչպես Միջազգային Հանրությանը ջանում էին ներկայացնել Սահակաշվիլու հանցավոր ռեժիմն ու նրա հայախոս դաշնակիցները, այլև պանթուրանական ծրագրի իրականացման ճանապարհին գոյություն ունեցող խոչնդոտի վերացմանն ուղված գործողություն:
 
Ջավախքի հայաթափությունից ոչ վրաց պետությունը, և ոչ էլ  առավել ևս վրաց ժողովուրդը չեն շահելու,  դատարկված  գյուղի  հաշվին  քաղաք չես բնակեցնի...
 2004 թ-ից  ի վեր այս պարզ ճշմարտությունը փորձում եմ բացատրել վրաստանի առողջ քաղաքական և  փորձագիտական շրջանակներին, ինչը ցավոք գրեթե չի հաջողվում: Բոլորին է հայտնի վրաստանի քրիստոնեա բնակչության գրեթե զրոյական աճի մասին, հաշվի առնելով այս հանգամանքը պարզ է դառնում թե Սահակաշվիլին ինչպես է մոտեցրել ալիևահպատակներին նախարարացնելու և վարչապետացնելու ժամանակներ:
 
Հ.Գ. Այն ինչն ինձ չի հաջողվել, թերևս հաջողվի Սահակաշվիլուն..
 
Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյան
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական