ԱՄՆ-ի ԶՈւ հարցերով Կոմիտեի անդամ Ջո Վիլսոնը Թբիլիսիում է


ԱՄՆ-ի ԶՈւ հարցերով Կոմիտեի անդամ Ջո Վիլսոնը Թբիլիսիում է

  • 08-05-2015 12:05:48   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մայիսի 7-ին Վրաստանի նախագահը ընդունել է Թբիլիսիում պաշտնական այցով գտնվող ամերիկյան խորհրդարանականների պատվիրակությանը: Խորհրդարանականների պատվիրակությունը ղեկավարում է ԱՄՆ-ի Զինված Ուժերի հարցերով Կոմիտեի անդամ Ջո Վիլսոնը: Վրաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ամերիկացի խորհրդարանականները քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցերի մի ամբողջ շարք,  ինչպես նաև տարբեր ուղղություններով փոխազդեցությունների խորացման հնարավորությունը: Խորհրդարանականները նշել են օրենսդրական մակարդակում ԱՄՆ-ի և Վրաստանի հետագա համագործակցությանն աջակցելու պատրաստակամություն: «Վրաստանը մեր դաշնակիցն է, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր հարաբերությունները նոր որակյալ փուլ թևակոխեն», -հայտնել է Ջո Վիլսոնը:

Մայիսի 7-ին Վրաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի Պետը հանդիպում է անցկացրել վրացի և ամերիկացի զինծառայողների հետ, որոնք կմասնակցելու են «Բարձր մակարդակի համագործակցություն» (Noble Partner) զինավարժույթուններին: Վրաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի Պետը ծանոթացել է նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև սպասվելիք զինավարժությունների մանրամասներին: Զինծառայողների և ղեկավարության հետ հանդիպման ավարտից հետո Վրաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի Պետը ուսումնասիրել է վրացական և ամերիկյան ռազմական տեխնիկան, որը կօգտագործվի զինավարժությունների անցկացման ժամանակ: Մայիսի 11-15 նախատեսված «Բարձր մակարդակի համագործակցություն» (Noble Partner) անվամբ վրաց-ամերիկյան համատեղ զինավարժությունները նպատակաուղղված են վրացական ընկերությունների հմտությունների մերձեցմանը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի չափանիշներին, ինչպես նաև պատրաստակամության բարձրացմանը ՆԱՏՕ-ի զինավարժություններին և ապագա գործողություններին մասնակացելու համար, ինչպես այդ մասին հայտնում են Վրաստանի Պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ-ի Եվրոպական ուժերի Ղեկավարությունը: Զորավարժություններին կմասնակցեն 600 ամերիկացի և վրացի զինծառայողներ: «Սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան բանակը Սև ծովի այն կողմ է փոխադրել մեխանիզացված ընկերության համար անհրաժեշտ ռազմական տեխնիկա», -հայտնում է ԱՄՆ-ի ԶՈւ: Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի Պաշտպանության փոխնախարար Էվելին Ֆարկասը, որն անցյալ շաբաթ Թբիլիսիում էր, ծրագրված զինավարժությունները համարել է «ամենաակտիվ զինավարժությունները», որոնք ԱՄՆ-ն երբևէ անցկացրել է Վրաստանի հետ միասին:

Մայիսի 7-ին Ապրանքների Ազգային Գործակալությունը արգելել է Թուրքիայից Վրաստան ներմուծել կենդանի թռչուններ, միս, ձու և այլ սննդամթերք: Թուրքիայից Վրաստան մսամթերք ներմուծելու արգելքը կապված է նրա հետ, որ Թուրքիայում հաստատվել է ծանր թռչնագրիպի մի քանի հարյուր դեպք: Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունն արդեն տեղյակ է պահել բոլոր պատասխանատու պետական գերատեսչություններին Թուրքիայից նշված մթերքների ներմուծումը արգելելու որոշման մասին: Պահուստնետում իրականացվում են արդեն ներկրված ապրանքի ստուգումները:

Վրաստանի Ներքին Գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ ծրագրում է իր գերատեսչությունը բաժանել երկու մասի, և այդ բարեփոխման արդյունքում ՆԳՆ-ն կմնա առանձին գետրատեսչության կարգավիճակում կառավարության կազմում, իսկ կառավարության սահմաններից դուրս կստեղծվի Անվտանգության պետական ծառայություն, որը հաշվետու կլինի ինչպես կառավարությանը, այնպես էլ Խորհրդարանին: Գոմելաուրին ընդգծել է, որ «Վրացական երազանքի» այդ նախընտրական խոստումների իրականացումը, որոնց սկիզբը պահանջում է օրենսդրական փոփոխություններ, կձևավորի նոր,ավելի ժողովրդավարական և հասարակության հանդեպ ավելի հաշվետու համակարգ»: Նախարարի խոսքերի համաձայն` ՆԳՆ-ի հիմնական գործառույթը մնում է հանցագործությունների կանխումը, իսկ Պետական Անվտանգության Ծառայության ձեռքում կգտնվի վտանգների մասին տեղեկությունները, դրանց մշակումը և հատուկ հանցագործությունների դեմ պայքարը: Գոմելաուրիի խոսքերի համաձայն` բարեփոխումների շրջանակներում Օպերատիվ-տեխնիկական մասնաճյուղը, որն իրականացնում է գաղտնի լսումներ, կփոխանցվի Անվտանգության ծառայության կառույցին:

«Ցավոք, վրաց հասարակությունը սովոր չէ իշխող մարմիններին բացեիբաց ասել կառավարման համակարգում եղած թերությունների մասին: Իսկ թերություններ կան: Վրաստանը երիտասարդ պետություն է, և շատ պետական կառույցներ անճշտությունների և սխալների ուղղման աշխատանքի կարիք ունեն»,-մայիսի 7-ին երկրի Խորհրդարանի առջև ելույթ ունենալով, խոստովանել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարը:

Ազգային արժույթը շարունակում է ընկնել: Վրաստանի Կենտրոնական բանկը մայիսի 8-ի համար հաստատել է փոխարժեքային կուրս: 1 դոլարը` 2.3294 լարի: Լարին արժեզրկվում է նաև եվրոյի համեմատ: 1 եվրոն կարժենա 2.6439 լարի:

«Ապրիլի նախնական տեղեկությունների համաձայն` նկատվում է ներմուծման պակաս, ինչը մատնանշում է, որ լարիի կայունությունը կսկսվի առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Այնպես որ, մեր և Ազգային Բանկի կանխատեսմամբ` մինչդեռ ես չեմ ցանկանում խոսել նրանց փոխարեն, չէ՞ որ դա հենց ազգային բանկի արտոնությունն է, և ավելի լավ կլինի, եթե նրանք իրենք լուսաբանեն, մենք ակնկալում ենք, որ լարիի կայունացումը կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում»,- մայիսի 7-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:

http://armenian-community.ge/News/1074

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը