Մայիսի 8-ին ռազմական «Կրծանիսի» պոլիգոնում ավարտվել են ռազմահրամանատարական դաշտային զինավարժությունները: Վրաստանի Գլխավոր Շտաբի ղեկավարությունը դրական է գնահատել անցկացված զինավարժությունների արդյունքները: Ռազմական զինավարժությունները տևել են մեկ ամիս: Անցկացվող զինավարժությունների հիմնական նպատակներն էին` ջոկատային շտաբների ղեկավարությունների և ռազմական գործառույթների միջև փոխազդեցության մշակումը: Զինավարժություններին մասնակցել են 4-րդ. մեխանիզացված և 1-ին հրետանու ջոկատը: Ռազմական զինավարժությունները կոչվում էին «Agile Spirit 2015» և հանդիասանում «Դիդգորի 2015» ծրագրի նախապատրաստական փուլը:
Վրաստանի Խորհրդարանը մայիսի 8-ին երրորդ և վերջնական լսումով հաստատել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը նպատակն է 8 ամիս առաջ ընդունված խստացված վիզային և միգրացիոն կանոնակարգման պարզեցումը: Տնտեսության նախարարության պատրաստած օրինագիծը մի շարք այլ փոփոխություններ հետ ներառում է նաև մի դրույթ, որի համաձայն` որոշ պետությունների քաղաքացիների համար հնարավոր կլինի Վրաստանում մնալ առանց վիզա գոյութուն ունեցող 90 օրից մինչ 360 օր: Օրինագիծը նաև ենթադրում է առանց վիզա Վրաստանից դուրս գալու հնարավորությունն այն քաղաքացիների համար, որոնք ունեն ժամանակավոր կացության իրավունք այն երկրներում, որոնց թվարկումը կորոշակիացնի Վրաստանի Կառավարությունը: Օրինագծի ևս մեկ նորամուծություն, որը նախաձեռվել է կառավարության կողմից, դա նոր կատեգորիայի ժամանակավոր կացությյան ներմուծումն է` կարճաժամկետ ապրելու թույլտվություն, ինչպես նաև վիզաներ, որոնք կապված կլինի Վրաստանի տարածքում անշարժ գույքի սեփականության հետ: Մասամբ, եթե արտասահմանցին Վրաստանում տնօրինում է կամ ձեռք է բերում անշարժ գույք, բացի գյուղատնտեսական հողատարածքից, որի արժեքը գերազանցում է 35 000 դոլարը, նրան կտրամադրվի կարճաժամկետ ժամանակավոր կացության իրավունք կամ 1 տարվա վիզա հետագայում այն երկարացնելու հնարավորությամբ: Այդ կատեգորիայի ժամանակավոր կացության իրավունքի զադեցությունը կդադարեցվի այն պահին, երբ անշարժ գույքի սեփականատերը կվաճառի այն:
Ադրբջանական SOCAR –ը դադարեցրել է կարբամիդի գործարանի շինարարությունը Վրաստանի տարածքում: Այդ մասին լրագրողներին ասել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը: Ըստ նրա խոքսերի` գործարանի շինարարության նախագիծը ժամանակավորապես սառեցված է: «Դա կատարվեց այն պատճառով, որ մենք չկարողացանք ավարտին հասցնել որոշակի բանակցություններ Վրաստանի կառավարության հետ», -ասել է Աբդուլաևը: Ինչպես հայտարարվել էր առաջ, SOCAR-ը ծրագրում էր գործարանի շինարարությունը սկսել 2016թ. և ծախսել 700 000 000 դոլար: Չնայած այն բանին, որ SOCAR-ը շինարարության դադարեցման պատճառ է անվանել վրացական Կառավարության հետ տարաձայնությունը, վրացական մամուլը շարունակում է հաստատել, որ շինարարության դադարեցման պատճառը եղել է ընկերության ֆինանսական սղությունը:
«Թոշակային գանձման համակարգի ձևավորման աշխատանք է սկսվել: Բարեփոխման ավարտից հետո թոշակի չափը կախված կլինի, թե ինչքան է ներդրել մարդն իր ապագա թոշակի համար», -հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Մայիսի 8-ին Վրաստանի Ազգային Բանկը հաստատել է լարիի փոխարժեքային կուրսը արտասահմանյան արժույթի նկատմամբ: Մայիսի 9-ին 1 դոլարը կարժենա 2.3338 լարի, իսկ 1 եվրոն`2.6178: Լարին շարունակում է ընկնել:
Մայիսի 8-ին Եվրոհանձնաժողովը հրապարակել է Վրաստանի կողմից իրականացվող Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի երրորդ վերլուծությունը: 2014թ. հոկտեմբերին Եվրամիության կողմից Վրաստանի համար բացված վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի երկրորդ փուլը ենթադրում էր 15 հիմնական պահանջ: Այսօրվա հրապարակված վերլուծությունում այդ 15 պահանջներից 7-ը համարվել է «իրականացված», 4-ը` «գրեթե իրականացված», ևս 4-ը «մասամբ իրականացված,բայց առաջընթացի լավ հեռանկարով»: «Մարդու և փոքրամասնությունների իրավունքը» համարվում է ոչ ամբողջությամբ իրականացված պարտականություն: «Վրաստանը պետք է շարունակի աշխատանքը հավասարության, հանդուրժողականության և բազմաձևության պահպանման հաստատման ուղղությամբ: Պետությունը պետք է ապահովի ազգային փոքրամասնությունների համար իրենց իսկ իրավունքների մասին տեղեկատվության հասանելիությունը: Անհրաժեշտ է ընդունել նոր ռազմավարություն և հանդուրժողականության և քաղաքացիական իրավունքների հարցերով գործողությունների ծրագիր», -ասված է Եվրոպական հանձնաժողովի հրապարակած վերլուծությունում: Հիմնական տեքստը` Եվրոհանձնաժողովի հաշվետվությունը, կհրապարակվի մինչ 2015թ. ավարտը: Հիշեցնենք, որ «Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագրի» շրջանակներում վերցրած պարտականությունների համաձայն` Վրաստանը պարտավոր է վավերացնել «Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիան»:
«Մենք կանցկացնենք հատուկ միջոցառումներ վրաց լեզվի սահմանադրական իրավունքների պաշտպանության համար: Պետությունը պետք է հոգ տանի այն մասին, որպեսզի վրաց լեզվի սահմանադրական իրավունքները պաշտպանված լինեն», -հայտարարել է Վրաստանի վարչապետը:
http://armenian-community.ge/News/1076