Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է


Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է

  • 09-05-2015 17:05:22   | Վրաստան  |  Հասարակություն
Համացանցում տարածված  տեղեկատվությունը՝ Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, հայտնում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ,  փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաև կազմակերպիչների և միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո  կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը:
 
Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդուպ մինչև որակազրկում և արգելք մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես դա եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում հնչած Հայաստանի պետական օրհներգի ընթացքում կքանստած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ:
 
 
 
Մեկ անգամ ևս կրկնում  եմ, որ հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինի միմիայն մեր պատվիրակության և վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո:
Նոյյան տապան  -   Հասարակություն