Երկրաշարժ Նեպալում


Երկրաշարժ Նեպալում

  • 12-05-2015 18:18:59   | Ադրբեջան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 11.05-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 27.830 և արևելյան երկայնության 86.140 աշխարհագրական կոորդինատներով (Նեպալ) օջախի 10 կմ խորությամբ և 7.0 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:
Մայիսի 12-ի, ժամը 15.30-ի դրությամբ ըստ «BBC»-ի Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի, իսկ վիրավորներինը` 1600-ի:
 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն