Հայաստանի Ազգային անվտանգության մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով<br />


Հայաստանի Ազգային անվտանգության մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով

  • 20-12-2010 13:56:00   | Հայաստան  |  Քաղաքական

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ եւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել` ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ, փոխգնդապետ Արթուր Աղաջանյանը, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ, փոխգնդապետ Տիգրան Առաքելյանը, ՀՀ ԱԱԾ Գլխավոր վարչության բաժանմունքի պետ, մայոր Արտակ Առուստամյանը, ՀՀ ՊՊԾ վաշտի հրամանատար, կապիտան Արսեն Ավետիսյանը, ՀՀ ԱԱԾ Գլխավոր վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Աստղիկ Բաղդասարյանը, ՀՀ ԱԱԾ Գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Ռաֆայել Զաքարյանը, ՀՀ ԱԱԾ Գլխավոր վարչության ավագ օպեր-լիազոր, մայոր Պետրոս Նալբանդյանը, ՀՀ ԱԱԾ Գլխավոր վարչության «Ա» վարչության խմբի պետ, կապիտան Տիգրան Ներսեսյանը: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Ս.Սարգսյանի այլ հրամանագրերով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Տիգրան Բարսեղյանին եւ Օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ, գնդապետ Ռուբեն Ափոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Նոյյան տապան  -   Քաղաքական