Դատարանը միտումնավոր ձգձգում է մետրոպոլիտենի 3 աշխատողների աշխատանքից ազատման գործով դատական նիստերը. Քրիստինա Գևորգյան (Տեսագրություն)


Դատարանը միտումնավոր ձգձգում է մետրոպոլիտենի 3 աշխատողների աշխատանքից ազատման գործով դատական նիստերը. Քրիստինա Գևորգյան (Տեսագրություն)

  • 20-05-2015 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Մայիսի 20-ին ժամը 12,00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի ունեցավ ասուլիս  «Նոր  մանրամասներ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի 3 աշխատողների ազատման խնդիրների, դատական գործի անհարկի վերսկսման   և դատական նիստերի ձգձգումների մասին» թեմայով։ 
 
Թեմայի շուրջ. 
 
Երևանի մետրոպոլիտենի նախկին աշխատողներ Գագիկ Գալստյանը, Սևակ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Գևորգյանը 2014թ. փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված ցույցին մասնակցելու պատճառով զրկվեցին աշխատանքից: 
 
Բանախոսներն են`
 
Քրիստինա Գևորգյան – «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան/գրասենյակի տնօրեն 
Սերինե Խաչատրյան - «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ իրավաբան/խորհրդատու
Դավիթ Խաժակյան` դեմ.am նախաձեռնության հիմնադիր անդամ
Գագիկ Գալստյան, Սևակ Հովհաննիսյան, Անդրանիկ Գևորգյան – մետրոպոլիտենի նախկին աշխատողներ
 
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.ԿենտրոնTV
2.ԱՐTV
3.Ա1+
4.NT.am
5.Yerevannews.am
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62  կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։ 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ