ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցն ազատվել է աշխատանքից


ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցն ազատվել է աշխատանքից

  • 22-05-2015 15:26:25   |   |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ռուդիկ Հյուսնունցն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
 
Նույն օրը Նախագահի հրամանագրով` Գեորգի Պետրոսյանն ազատվել է խորհրդատուի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն