«Սերժ Սարգսյանը վախենում է միայն ժողովրդից».Արամ Հարությունյան (Տեսագրություն)


«Սերժ Սարգսյանը վախենում է միայն ժողովրդից».Արամ Հարությունյան (Տեսագրություն)

  • 26-05-2015 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Մայիսի 26-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի ունեցավ   «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի ասուլիսը։
 
Թեման՝  «Ներքին և արտաքին քաղաքականություն»։ 
 
Մամլո հաղորդագրություն
 
Սիրելի հայրենակիցներ
Մենք՝ ներքո  ստորագրյալներս,  դատապարտում ենք  կեղծված ընտրությունների արդյունքում  ՀՀ  նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի փետրվարի 12- ի ելույթը  ՀՀԿ  քաղխորհրդի նիստում ՝համարելով այն հակասահմանադրական։ Մասնավորապես ,քաղաքականությամբ զբաղվելը յուրաքանչյուր քաղաքացու լիակատար իրավունքն է, ու չկա սահմանադրական որևէ դրույթ կամ լիազորված մարմին,որը սահմանափակի կամ արգելի դա:Մինչդեռ այդ ելույթի հիմնական առանցքն այն էր, որ Սերժ Սարգսյանը ,ուղղակի օգտագործելով նաև ողջ վարչական ռեսուրսը, ստիպում էր  ԲՀԿ-ի առաջնորդին հեռանալ քաղաքականությունից։ Դրան հաջորդեց Գագիկ Ծառուկյանի ելույթը կուսակցության քաղխորհրդի նիստում , որում վերջինս, անկեղծորեն բացելով փակագծերը, բարձրաձայնեց, որ <<մինչ այդ իրեն համագործակցության բազմաթիվ տարբերակներ,անձնական շահեկան առաջարկներ են արվել, այդ թվում նախագահի պաշտոնը՝ սահմանադրությունը փոխելուց հետո՝ մեկ պայմանով,որ համաձայնի իշխանության վերարտադրությանը, սակայն ինքը կտրականապես մերժել է այս հակապետական մոտեցումը>>, քանզի ըստ Ծառուկյանի՝ << Հայաստանի հետընթացն ապահոված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ>>։Գագիկ Ծառուկյանը ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը տեսնում էր ամբողջական իշխանափոխությունը՝ արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով,իր կյանքի ամենամեծ գործը համարելով չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։Դրան հաջորդեցին իշխանությունների  բացահայտ ահաբեկչական գործողությունները ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարների, ակտիվիստների նկատմամբ։ Եղան նաև ձերբակալություններ։
Այդ օրերին դատապարտող հայտարարություններով հանդես եկան առաջին և երկրորդ նախագահները ,ԲՀԿ,ՀԱԿ,Ժառանգություն խմբակցությունները,բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր:
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթը և դրան հաջորդած բացահայտ ահաբեկչական գործողությունները ԲՀԿ առաջնորդի և կուսակցության ակտիվիստների նկատմամբ ,որի հետևանքով Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ հեռանալ քաղաքականությունից, բավարար հիմք են խորհրդարանում Սերժ Սարգսյանի իմփիչմենթի գործընթացը սկսելու համար:
 
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.NT.am
2.Panorama.am
3.Newsbook.am
4.Mamul.am
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։ 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ