«Ինչպե՞ս հասնել 20 տարվա վաղեմության քրեական գործի վերաբացման» թեմայով ասուլիսի տեսագրությունը


«Ինչպե՞ս հասնել 20 տարվա վաղեմության քրեական գործի վերաբացման» թեմայով ասուլիսի տեսագրությունը

  • 26-05-2015 13:30:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



 

 

Մայիսի 26-ին ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի  ունեցավ  ասուլիս` «Ինչո՞ւ հասարակությունը չի վստահում դատական  ատյաններին» շարքից։ 
 
Թեման՝ «Ինչպե՞ս հասնել 20 տարվա վաղեմության քրեական գործի վերաբացման. ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի օրինակը»։ 
 
Թեմայի վերաբերյալ 
 
Ինֆորմացիոն շարժառիթը՝ ցմահ դատապարտյալ, 20-րդ տարին անազատության մեջ գտնվող Մհեր Ենոքյանի գործով նոր երևան եկած հանգամանքներն են: Մայիսի 27-ին, ժամը 15:00-ին <Նուբարաշեն> ՔԿՀ-ում դատապարտյալի մասնակցությամբ լսվելու է նրա բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության: Վերջին 3 տարիներին Ենոքյանի ներկայացուցիչներն արդեն 2-րդ անգամ են նոր երևան եկած հանգամանքներով դիմում ՀՀ գլխավոր դատախազություն և դատարաններ, սակայն դատաիրավական համակարգը չի գնում հին քրեական գործերի վերաբացման ճանապարհով: 
 
Բանախոսներն են՝ 
1. Լևոն Բաղդասարյան՝ <Լև Գրուպ> փաստաբանական ընկերության տնօրեն, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներկայացուցիչ
2. Զարուհի Մուրադյան՝ <Սարգիս Մուրադյան> պատկերասրահի հիմնադիր, ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնության անդամ
3. Ռոբերտ Ռևազյան՝ <Հայաստանի հելսինկյան կոմիտեի> իրավաբան, ՀՀ փաստաբանական պալատի անդամ
4. Արծվի Բախչինյան՝ կինոգետ, բանասեր
5. Զարուհի Մեջլումյան՝ <Անմեղության հայկական ծրագիր> ՀԿ նախագահ, <Հետք> թերթի լրագրող
 
 

 

 

 

 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։  
 

 

Նոյյան տապան  -   Մամուլի սրահ