Հիմնադիր խորհրդարանի մի խումբ երիտասարդներ բերման են ենթարկվել և ապա ազատ արձակվել,ՀԽ


Հիմնադիր խորհրդարանի մի խումբ երիտասարդներ բերման են ենթարկվել և ապա ազատ արձակվել,ՀԽ

  • 26-05-2015 12:44:45   | Հայաստան  |  Քաղաքական

«Հիմնադիր խորհրդարանը» հայտնում է, որ անցած գիշեր ոստիկանության մեծաքանակ կարգախմբերով հետապնդվել և բերման են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի մի խումբ երիտասարդ աջակիցներ: 
 
Երիտասարդները մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում անցկացվող «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի վերաբերյալ իրազեկման պաստառներ են փակցրել էլեկտրասյուների վրա: 
Ոստիկանությունը պատճառաբանել է, որ երիտասարդներին բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածի (Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը) պահանջները խախտելու հիմքով: Նրանց երեք ժամ պահել են ոստիկանությունում, այնուհետև ազատ են արձակել: Հատկանշական է, որ նույն էլեկտրասյուների վրա ամեն օր ոստիկանության աչքի առաջ մարդիկ տարբեր պաստառներ և գրություններ են փակցնում, սակայն մինչ օրս ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել դրա համար: Մինչդեռ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի իրազեկմանը հնարվորինս խոչնդոտելու նպատակով ոստիկանությունը հատկացրել է ավելի քան մեկ տասնյակ ավտոմեքենաներ և ավելի քան հարյուր ոստիկանության ծառայող: Ընդամենը մի խումբ երիտասարդների խաղաղ և իրավաչափ ակցիայի նկատմամբ ռեժիմի այսպիսի անհամաչափ ուշադրությունը և անհարկի ջղաձիգ քայլերը վկայում են այն մասին, որ ռեժիմն զգում է իր մոտալուտ վախճանը: Հիմնադիր խորհրդարանը, անտեսելով իր դեմ հարուցված բոլոր խոչնդոտները, հետևողականորեն շարունակելու է ռեժիմին հեռացնելու նպատակով համախմբել մեր ժողովրդին ու նրա ընդդիմադիր քաղաքական ակտիվին:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play