Պայթյուն գազալցակայանում.Կան տուժածներ


Պայթյուն գազալցակայանում.Կան տուժածներ

  • 26-05-2015 12:57:20   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ. Հ.-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկումով, ինչից Ա. Հ. Հ.-ը (ծնվ.1990թ.), Ա. Ռ. Հակոբյանը (ծնվ.1965թ.) և Ա. Ա. Գ.-ը (ծնվ.1994թ.) հոսպիտալացվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների ՀԳԿ» ՓԲԸ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Պայթյունի հետևանքով վնասվել է մոտակայքում կայանած «Ֆոլկսվագեն» մակնիշի 34QF306 պ/հ (վարորդ Ա. Հ. Հ.) ավտոմեքենայի բեռնախցիկը և հետնամասի անվադողերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.37-ին, մարվել` 10.52-ին: Այրվել են կոմպրեսորային սենյակը և տանիքը ամբողջությամբ (10 ք.մ):
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն