Գրանցվել է երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային տարածքում


Գրանցվել է երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային տարածքում

  • 26-05-2015 13:02:48   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 26-ին, ժամը 04.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.49-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.170 և արևելյան երկայնության 44.000 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ և 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
 
Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
 
ՀՀ տարածքում ստորգետնյա ցնցում չի զգացվել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն