Երկրաշարժ Ադրբեջանում. Ստորգետնյա ցնցումներ են զգացվել ԼՂՀ տարածքում


Երկրաշարժ Ադրբեջանում. Ստորգետնյա ցնցումներ են զգացվել ԼՂՀ տարածքում

  • 26-05-2015 13:06:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 26-ին, ժամը 05.40-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.390 և արևելյան երկայնության 46.440 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ և 4,5 մագնիտուդով երկրաշարժ:
 
Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից հայտնում են,  որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
 
ԼՂՀ տարածքում ստորգետնյա ցնցումներ զգացվել են Մարտակերտ և Ասկերան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն