«Վրաստանի Ազգային Բանկը ակտիվ պայքար է մղում անսպառ վարակի` դոլարականացման դեմ». Գիորգի Քադագիձե


«Վրաստանի Ազգային Բանկը ակտիվ պայքար է մղում անսպառ վարակի` դոլարականացման դեմ». Գիորգի Քադագիձե

  • 26-05-2015 14:15:10   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ «դժվար է կոնկրետ ամսաթիվ ասել, թե Վրաստանը երբ կանցնի առանց վիզայի ռեժիմի Եվրոպայի հետ»:
 
«Շատ դժվար է խոսել ժամկետների մասին: Բայց որոշ եվրոպացի առաջնորդներ ասում են, որ եթե Վրաստանը կատարի բոլոր պահանջները և իրականացնի վերցված պարտականությունները, ապա 2016թ. մտածել վիզային ռեժիմի վերացման մասին արդեն իրական կլինի», -հայտնել է Վրաստանում Եվրամիության դեսպանը:
 
Խորրհրդարանական մեծամասնության պատգամավորը մեկնաբանում է Արևելյան համագործակցության երկրների Ռիգայի գագաթաժողովը: «Եվրոպան բացեիբաց ծաղրում է մեզ: Առանց վիզա ռեժիմի փոխարեն մեզ նվիրեցին փայտյա սուլիչներ: Ի՞նչ էին ուզում նրանք ասել դրանով: Սուլե´ք և ուրախացե´ք: Միևնույն ժամանակ մենք աստիճանաբար կորցնում ենք մեր երկիրը: Ռիգայի գագաթաժողովը ևս մեկ անգամ հաստատեց, որ մենք տեր չունենք, և եթե ինչ-որ մեկն էլ փրկի մեր երկիրը, ապա դա կլինենք մենք ինքներս», -մայիսի 25-ին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավոր Սոսո Ջաճվլիանին:
 
Մայիսի 25-ին կայացել է Վրաց Ուղղափառ եկեղեցու Սինոդը: Սինոդի ընթացքում վրաց եկեղեցու ղեկավարությունը քննարկել է հարցերի մի ամբողջ շարք, այդ թվում նաև երկրի ժողովրդագրական դրությունը: «Վրաստանի ժողովրդագրական դրությունը շատ ծանր է: Մենք լսել ենք մի քանի լուրջ մասնագետների զեկույցներն ու հաշվետվությունները: Դրությունը ողբերգական է: Սինոդը վճռել է, որ անհրաժեշտ է ստեղծել ժողովրդագրական զարգացման Ծրագիր: Այդ ծրագիրը պետք է մշակի կոնկրետ միջոցառումներ` ուղղված դեմոգրաֆիայի հարցում իրավիճակի բարելավմանը: Եկեղեցին կառավարության հետ համատեղ պետք է անի հնարավորինս: Ինչպես նաև անհրաժեշտ է ստեղծել հատուկ ֆոնդ, որը կյանքի կկոչի մշակված ծրագրի կետերը», -Սինոդի նիստի ավարտին հայտարարել է միտրոպոլիտ Գրիգոլը:
 
Թբիլիսիի ԲՈՒՀերում անցկացվել է հերթական հարցումը: «Հարցվածներ 67% հայտնել է, որ ուսման ավարտից հետո ցանկանում է գնալ երկրից: 50% նշել է, որ ցանկանում է շարունակել ուսումը արտասահմանում: Հարցվածների 11% ասել է, որ ուզում է արտերկիր գնալ գումար վաստակելու համար, իսկ 5%` գնալ ընդմիշտ: 500 հարցված ուսանողներից ընդամենը 7 մարդ ասաց, որ իր ապագան Վրաստանից բացի ոչ մի այլ վայրում չի տեսնում»:
 
«Բնակչության մարդահամարի նախնական տվյալները սարսափելի պատկեր են ներկայացնում: 2002թ. մինչ 2014թ. գումար վաստակելու նպատակով երկրից արտասահման է մեկնել 740 000 քաղաքացի: Եթե գործընթացը չվերահսկենք, ապա շուտով մենք կկանգնենք տխուր պատկերի առջև, մենք կկորցնենք Վրաստանում վրացի բնակչությանը: Այսօր երկրում տեղի ունեցող գործընթացը կարելի է անվանել ազգի մահացում: Վրացիները գնում են, այլազգիները գալիս: Մեր հողերը բնակեցվում են այլ ազգերով: Պատմական մարզերի մի ամբողջ շարք արդեն դատարկվել են` Դուշեթին, Փշավին, Խեվսուրիան (լեռնային շրջաններ Ռուսաստանի սահմանին -խմբ.) դատարկ են: 19-րդ դարի ավարտին Ռաճա-Լեչխումիում և Ներքին Սվանեթիում ապրում էր ավելի քան 100 000 մարդ: 2002թ. բնակչությունը կազմել է 52 000, իսկ այսօր 32 000-ի էլ չի հասնում: 10-12 տարի անց այդ շրջանները կդատարկվեն: Իմերեթին միշտ եղել է Վրաստանի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկը: 2002թ. այնտեղ ապրում էր 700 000 մարդ: Մարդահամարի նախնական տվյալների համաձայն` 2014թ. Իմերեթիում ապրում է ընդամենը 516 000 մարդ: Նույն իրավիճակն է Գուրիայում, Մեգրելիայում…», -մայիսի 26-ին հայտարարել է ժողովրդագիր Անզոր Թոթաձեն:
 
«Անդրազգային խոշորագույն կորպորացիաները հետաքրքրվել են Անակլիայում կառուցվող նավահանգստի շինարարությամբ: Այն բանից հետո, երբ «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» ներկայացուցիչները ավարտեցին Չինաստանում աշխատանքային այցը, նավահանգստի շինարարությամբ հետաքրքրվել են COSCO, Pacific, TEDA ամերիկյան ընկերությունները, ինչպես նաև Չինաստանի Զարգացման Բանկը: Վերոնշյալ ընկերությունները պատրաստակամություն են հայտնել գալ Վրաստան և ուսումնասիրել Անակլիայի նավահանգստի շինարարության և հետագա շահագործման նախագծերը», -մայիսի 25-ին հայտարարել է Վրաստանի խոշորագույն բանկերից մեկի` «Բանկ ԹԻԲԻՍԻ»-ի հիմնադիր Մամուկա Խազարաձեն: 
 
Վրաստանի Կենտրոնական Բանկը մայիսի 26-ին հաստատել է լարիի փոխարժեքային կուրսը` 1 դոլարն արժե 2.2790 լարի: Լարին արժեզրկվում է նաև եվրոյի նկատմամբ: 1 եվրոն կարժենա 2.5005 լարի: Լարին շարունակում է արժեզրկվել:
 
«Վրաստանի Ազգային Բանկը ակտիվ պայքար է մղում անսպառ վարակի` դոլարականացման դեմ», -մայիսի 25-ին ներկայանալով երկրի խորհրդարանի առջև` հայտարարել է Վրաստանի Ազգային Բանկի նախագահ Գիորգի Քադագիձեն: «Երկրի քաղաքացիների մեծամասնությունը բանկերում պարտք ունի դոլարով և, բնականաբար, և բնականաբար լարիի կուրսի անկումը ծանր բեռ է այդ մարդկանց համար: Բանկն աշխատում է այդ խնդրի շուրջ: Այսօրվա դրությամբ բանկը կարողացել է այնպես անել, որ քաղաքացիների մի մասը վերածել են իրենց կրեդիտները ազգային արժույթի: Եթե առաջ դոլարականացումը կազմում էր 75%, ապա այժմ այդ թիվը չի գերազանցում 48%», - հայտարարել է Գիորգի Քադագիձեն:
 
http://armenian-community.ge/News/1108 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը