Գյուղնախարարությունը զգուշացնում է խաղողի այգիներում առաջիկա օրերին բուժումներ կատարելու անհրաժեշտության մասին


Գյուղնախարարությունը զգուշացնում է խաղողի այգիներում առաջիկա օրերին բուժումներ կատարելու անհրաժեշտության մասին

  • 26-05-2015 17:15:43   | Արարատի մարզ  |  Տնտեսություն
Արարատյան հարթավայրում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված` բարենպաստ պայմաններ են ստեղծվել հատկապես պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար:
 
Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կորիզավոր պտղատու այգիներում լրացուցիչ բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:
    
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ խաղողի այգիներում առաջիկա օրերին (ծաղկումից առաջ) անհրաժեշտ է կատարել բուժումներ` միլդիու, օիդիում սնկային հիվանդությունների և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի առաջին սերնդի դեմ: Ծաղկումից անմիջապես հետո նշված հիվանդությունների և վնասատուների դեմ անհրաժեշտ է բուժումները կրկնել` փոխարինելով նախորդ անգամ օգտագործված բուժանյութերը այլ պեստիցիդներով:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play