Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը վստահ է՝ Սյունիքի մարզպետի նկահմամբ մահափորձը բեմականացված չի եղել


Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը վստահ է՝ Սյունիքի մարզպետի նկահմամբ մահափորձը բեմականացված չի եղել

  • 26-05-2015 18:08:27   | Հայաստան  |  Հասարակություն
 
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եկել ԱԺ ներկայացնելու բյուջեի կատարողականը, քանի որ այսօր նրա ինքնազգացողությունը վատ էր: Նա ասաց, որ այսօր նախարարությունում անցկացված խորհրդակցությունից հետո ինքը Սուրիկ Խաչատրյանին թույլ է տվել չներկայանալ ԱԺ, նրան փոխարինում է փոխմարզպետը:

 

«Մի քիչ վատ էր զգում, սիրտը լավ չէր»,- ասաց Երիցյանը: Հարցին, թե չի՞ անհանգստացնում այն, որ իր ղեկավարած ոլորտում կա մարդ, ում ուզում են սպանել, Արմեն Երիցյանը պատասխանեց, որ առաջին հերթին պետք է հայտնաբերել նրան, ով ուզել է սպանել:

 

«Առաջին հերթին ով ուզում է սպանել, մենք պետք է հայտնաբերենք: Իսկ թե ում նկատմամբ է կիրառվում, արդեն կապ չունի»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ վստահ է՝ մահափորձը բեմականացված չի եղել: «Այդպիսի բան նորմալ մարդը չի կարող անել»: Նա նշեց, որ իրավապահները նորմալ աշխատում են, կբացահայտեն: «Եթե ինքը մեղք ունի, ի սեր Աստծո թող պատժվի, եթե մեղք չունի, եկեք չմեղադրենք մարդուն»:

lragir.am

Նոյյան տապան  -   Հասարակություն