Պաշտպանության նախարարը հյուրընկալել էր «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին
26-05-2015 18:12:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված ժամանակակից տեխնոլոգիաներին և տեղեկատվական անվտանգության ասպարեզում դրանց կիրառմանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալել էր հայտնի «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ նախարար Օհանյանը ողջունելով ներկաներին՝ փաստեց, որ այսօր շատ կարևոր է ճիշտ օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները երկրի անվտանգության գործում: Միևնույն ժամանակ նշեց, որ Պաշտպանության նախարարությունը ուրախ կլինի էլ ավելի խորացնել համագործակցությունը ընկերության հետ: