Աշակերտական ցուցահանդես՝ «Հայացք հարյուր տարի անց. չորրորդ սերունդ» խորագրով


Աշակերտական ցուցահանդես՝ «Հայացք հարյուր տարի անց. չորրորդ սերունդ» խորագրով

  • 26-05-2015 18:14:25   | Հայաստան  |  Հասարակություն

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի ցուցասրահում բացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցահասակ գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որը եզրափակում է վարչական շրջանի աշխատակազմի հայտարարած մրցույթը՝ վարչական շրջանի գեղարվեստի ու հիմնական դպրոցների, մշակութային կրթօջախների սաների մասնակցությամբ։ Ցուցահանդեսում ներկայացվել են մրցույթի երկու փուլերի արդյունքում ընտրված 175 աշխատանքները։ 
Ցուհանդեսի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։
Ցուցահանդեսի հինգերորդ օրը՝ հունիսի մեկին, ՀՀ Նկարիչների միության անդամներից բաղկացած հանձնաժողովն ընտրելու է երեք լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները պարգևատրվելու են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից։
Ցուցահանդեսը «Հայացք՝ հարյուր տարի անց. չորրորդ սերունդ» խորագրով է և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Աշխատանքները թեմատիկ առանձնահատկություն չունեն և կազմակերպիչների խոսքով՝ խորհրդանշում են Ցեղասպանությունից հետո հայերի վերածնունդը։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն