Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը


Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

  • 26-05-2015 19:53:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի ավագանին հերթական նիստում քննարկել և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան  համայնքի  սեփականություն  համարվող  50  տոկոսից  ավելի բաժնեմաս  ունեցող  փակ  բաժնետիրական  ընկերությունների  2014  թվականի  տարեկան  գործունեության  արդյունքներով  առաջացած  զուտ  շահույթի  բաշխման  ուղղությունները  և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը: 
Թիվ 65 և 66 մանկապարտեզների միավորմամբ պայմանավորված թ. 66 մանկապարտեզի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը ևս արժանացել է ավագանու հավանությանը:
Օրակարգի մեկ այլ՝ Երևան  համայնքի  սեփականություն  համարվող Սվաճյան  փողոցի  հ.  44  շենքի  հ.  60  բնակարանը սեփականության իրավունքով  անհատույց  օտարելու վերաբերյալ ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հարցին ի պատասխան, թե ինչու ավելի վաղ չի քննարկվել հարցը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տվյալ հարցին ընթացք է տրվել քաղաքացիներից դիմումը ստանալուն պես: Ավելին, քաղաքապետարանը բնակչին ըստ ամենայնի աջակցել է ոչ միայն գործընթացի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման, այլև պետտուրքի վճարման հարցում:
Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես ավագանին հաստատել է միաձայն կողմ քվեարկությամբ: 
Ընդմիջումից հետո Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել հունիսի 24-ին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն