Զարուհի Փոստանջյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ
27-05-2015 15:23:28 | Հայաստան | Քաղաքական
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովում հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքին և արտաքին քաղաքականությանը, ինպես նաև տարածաշրջանին վերաբերող հարցեր: Դեսպան Միլսը նշեց, որ Հայաստանում իրավունքի գերակայությունը ապահովելու, այդ թվում քրեական արդարադատության համակարգում թափանցիկություն պահանջելու վերաբերյալ բաց ու չգրաքննված քննարկումները կարևորագույն տարրեր են ցանկացած ժողովրդավարական պետության համար: