Կառավարության որոշումը միտված է ծնելիության աճին


Կառավարության որոշումը միտված է ծնելիության աճին

  • 27-05-2015 13:43:27   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուին ներկայացվող պահանջները. ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի ծնելիության աճին,
-շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգը, որի կիրառմամբ հնարավոր կլինի ազդեցության գնահատման փուլում ընտրել առավել արդյունավետ տարբերակը և հաշվարկել հատուցումը,
-«ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» օրենքով ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին 2015թ. ձեռք բերվող մարզագույքի բաշխման ցանկը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին», որոնց ընդունմամբ կկարգավորվեն հողային պաշարների պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները:
Նոյյան տապան  -   Հասարակություն