2015թ. ամառային զորակոչի ղեկավարումն ապահովելու համար ստեղվելու են հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ


2015թ. ամառային զորակոչի ղեկավարումն ապահովելու համար ստեղվելու են հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ

  • 27-05-2015 13:53:20   | Հայաստան  |  Հասարակություն
Ի կատարումն ՀՀ նախագահի 2015թ. մայիսի 19-ի «2015թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու համար ստեղծել հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, հաստատել դրանց և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմերը, զորակոչն անցկացնել մայիս-հուլիս ամիսներին:
 
2015թ. առաջին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 281 անձնագիր (Սիրիայում՝ 235, Լիբանանում՝ 39, Իրաքում՝ 7), որոնց դիմաց պետական տուրք չի գանձվել: Շարունակելով հայազգի օտարերկրյա քաղաքացիներին աջակցելու իր որդեգրած քաղաքականությունը, կառավարությունը փոխհատուցել է պետտուրքի գումարը՝ շուրջ 17 մլն դրամ հատկացնելով ՀՀ արտգործնախարարությանը:
 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, մեկ այլ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետության հայազգի քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել ՀՀ ազգային վարորդական ժամանակավոր վկայական տալ մեկ տարի ժամկետով, ինչպես նաև քննությունները դրական հանձնելու դեպքում ՀՀ ազգային վարորդական վկայական ստանալ առանց Սիրիայի վարորդական վկայականը փոխանակելու կամ հանձնելու:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play