Հայաստանի եւ Կանադայի խորհրդարանական բարեկամական խմբերն ընդունել են համատեղ հռչակագիր


Հայաստանի եւ Կանադայի խորհրդարանական բարեկամական խմբերն ընդունել են համատեղ հռչակագիր

  • 27-05-2015 16:12:34   | Կանադա  |  Մամլո հաղորդագրություն

ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակում Կանադայի խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ Կանադա-Հայաստան խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտը հանդիսավոր արարողակարգով մայիսի 26-ին Օտտավայում ստորագրել են բարեկամական խմբերի համատեղ հռչակագիր:
 
Հռչակագիրը միտված է Կանադայի խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը եւ միջազգային հարթակներում երկխոսության ու փոխադարձ աջակցության ընդլայնմանը:
Ընդունելով համատեղ հռչակագիր` կողմերը հռչակել են, որ ձգտելու են ընդլայնել արդեն գոյություն ունեցող բարի հարաբերությունները երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական եւ փոխըմբռնման ոգով: Ձգտելու են խթանել սերտ եւ ուղիղ համագործակցությունը Կանադա-Հայաստան եւ Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ: Կողմերը խրախուսում են երկու խորհրդարանների համատեղ աշխատանքները` ուղղված օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների եւ ահաբեկչության դեմ պայքարում փորձի փոխանակմանը եւ համատեղ ծրագրերի իրագործմանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play