«Գազալցակայանների վերահսկողությունն իրականացվելու է խստացված ռեժիմով».ՏԿԱԻ նախարար


«Գազալցակայանների վերահսկողությունն իրականացվելու է խստացված ռեժիմով».ՏԿԱԻ նախարար

  • 27-05-2015 16:28:51   | Հայաստան  |  Տնտեսություն
 
 
Մայիսի 27-ին ի կատարումն ՀՀ վարչապետի՝ հանրապետության գազալցակայանների նկատմամբ իրականացվող անվտանգության ռեժիմի վերահսկողության խստացման մասին հանձնարարականի՝ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: 
 
Նախարար Արմեն Երիցյանը հանձնարարեց հատուկ աշխատանքային խումբ ստեղծել, որն  առավել խստացված ռեժիմով իրականացնելու է հանրապետությունում գործող 456 շարժական և անշարժ ԱԳԼՃԿ-ների ստուգումներն ու վերահսկողությունը: «Ստուգումները պետք է իրականացվեն խստագույն չափանիշներով և ցանկացած խախտում արձանագրելու դեպքում տեղում պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Եթե կարիքը զգացվի, տեղում պարտադիր կներգրավվեն նաև իրավապահ մարմինները»,-շեշտեց ՏԿԱԻ նախարարը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play