Ողբերգական դեպք Երևանում.Հրազդան գետից դուրս են բերել երեխայի դի


Ողբերգական դեպք Երևանում.Հրազդան գետից դուրս են բերել երեխայի դի

  • 27-05-2015 16:42:24   | Հայաստան  |  Հասարակություն

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները, փրկարարները, «Փարվանա» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապ օգնության 02 բրիգադը «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ՝ Հրազդան գետից դուրս բերեցին 14-16 տարեկան տղայի դի: Այս պահին ժամանել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիայի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխայի անուն-ազգանունը Գևորգ Թովմասյան է, ով Հրազդան կիրճ էր եկել իր ընկերների հետ: Դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր պետք է ժամանեն քննիչները: Արդեն դեպքի վայր են ժամանել քննիչները՝ Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Սամվել Միքայելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Մանրամասները՝ քիչ ուշ: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն