Գարնանային մաքրություն


Գարնանային մաքրություն

  • 28-05-2015 11:36:22   | Ֆրանսիա  |  Վերլուծություն
Գարնանային մաքրությունը մի տերմին է, որը վերաբերում է գարնան ընթացքում տան ամբողջական մաքրմանը և որը համատարած իրականացվում է Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում:
 
Առավել հին քաղաքակրթություններում, միևնույն գործողության համար կիրառվող տերմինը պարսկերենում հանդես է գալիս որպես Նոր Տարվա մաքրություն. պարսկական Նոր Տարին (Noruz)՝ գարնան առաջին օրն է:
 
Զատկի մաքրում հայերեն տերմինը, վերաբերվելով առաստաղից մինչև հատակ <տունը թափահարելուն>, գորգերի հանմանը, լվացումին, <Նավթալինով>-ով օծմանը և ամռան համար դրանց փաթաթած պահելուն, համընկնում է դրա եբրայերեն տարբերակին: Իրոք, եբրայեցիներին Հին Կտակարանում պատվիրված էր նշելու Զատիկը <Pesach>՝ զերծ մնալով Թթխմորով սնունդից: Նախքան յոթ օր ծոմ պահելը, հրեական տները վարագույրներից մինչև կահույք, ամբողջապես մաքրվում են՝ դրանցից հեռացնելով նույնիսկ հացի փոքր մնացորդները:
 
Այս տարի Ավագ Հինգշաբթի օրը, որը գարնան առաջին տաք օրը եղավ Փարիզում, Պատրիսիան նախաձեռնեց ընտանեկան լուսանկարների դասակարգումը՝ թռչունների դայլայլոցի և պարտեզից եկող ծաղիկների բույրով համակված: Ավելի քան երեք տասնամյակ մենք տեղավորել էինք լուսանկարների կապոցները փայտե նստարանի մեջ, որը գտնվում է մեր առաջին հարկի միջանցքում: Նա դրանք բոլորը դուրս հանեց, դրեց մեր խոհանոցի սեղանի վրա և այնուհետև համբերատար կերպով առանձնացրեց և խմբավորեց մեր երեխաններից յուրաքանչյուրի լուսանկարները, ընտաենկան լուսանկարները, հարսանեկան լուսանկարները, մեր եռամյա ընտանեկան վերամիությունների լուսանկարնները, հանգստյան ուղևորությունների, աշխատանքային լուսանկարներ և AJAի – Հայ Ոսկերիչների Ասոցիացիայի լուսանկարները:
 
Երբ ավարտեց, նա յուրաքանչյուր խումբ ժամանակագրորեն տեսակավորեց և այնուհետև, ըստ կատեգորիայի՝ նա դրանք տեղավորեց հին ալբոմներում: Կրկնօրինակ լուսանկարները դրեց դարակի վրա գտնվող ձեղնահարկի արկղների մեջ: Երկուշաբթի Սուրբ Մեռելոցի ՝ օրը աշխատանքը կատարված էր: Նա ուղղարկեց ինձ իմ աշխատանքային և Հայ Ոսկերիչների Ասոցիացիայի տեսակավորված լուսանկարները:
 
Ահա թե ինչպես Հայ Ոսկերիչների Ասոցիացիայի սկզբնական օրերի լուսանկարների մի կապոց հայտնվեց իմ աշխատասեղանին:
 
Հիշողություններ...Մի լուսանկար մարդուն հետ է տանում իր անցյալ և ստիպում նրան մոռանալ ներկան:
 
Այն լուսանկարը, որը Վարդգեսը կամ ես Փարիզի Յանս ակումբում էինք կատարել, որտեղ մենք մեր Հայ Ոսկերիչների Ասոցիացիայի առաջին համեստ
 
ընթրիքն էինք վայելում 2000 թ-ի սեպտեմբերին, ինձ տարավ Լիբանան` դեպի իմ մանկություն: Այդ ժամանակ Արմենը, Շահենը և ես միևնույն խմբի տղա սկաուտներ էինք: Մենք դպրոցի ընկերներ էինք: Մենք միասին հաճախում էինք եկեղեցի ամեն Կիրակի: Մեր մայրերը Տիկնանց Միության մեջ էին: Մեր հայրերը եկեղեցու խորհդի մեջ էին: Դրանից դեռ ավելի առաջ Արսլանյանները Թուրքիայում միևնույն քաղաքից են եղել ինչպես մենք: Հավանաբար մեր պապերը դեռ այդ ժամանակ կապված են եղել:
 
Այնուհետև քաղաքացիական պատերազմի պատճառով մենք բոլորս տեղափոխվեցինք Եվրոպա: Հայաստանի անկախացումից հետո Հայկ Արսլանյանը՝ առաջին լայնամաշստաբ ընկերությունը հիմնեց Հայաստանում՝հինգ հարյուր աշխատողներ վերցնելով:
 
Մարդիկ սովորաբար նոստալգիկ են դառնում: Նրանք հետ են նայում <հին, լավ օրերին> և հիշում են միայն այն, ինչ լավ էր այդ ժամանակ:
 
Ես նայում եմ լուսանկարին և մտածում, արդյոք հիշողության գրկում եմ թե դեռևս կան այնպիսի մարդիկ, ինչպիսին պարոն Արսլանյանն էր. Ուղղամիտ, մշտապես իր խոսքի տերը, համեստ, բարի և հոգատար:
 
Ես հիշում եմ, թե ինչպես էր նա բողոքում. Տիկին Շաքեն նրան առաջարկել էր թանկարժեք ոսկե ժամացույց իր ծննդյան առթիվ, մինչդեռ այդ փողով նրանք կարող էին օգնել այնքան շատ մարդկանց և նրանց երջանիկ դարձնել:
 
Ես հիշում եմ, թե ինչպես էր Արմենը 1992 թ-ին ինձ ասում, որ Հայաստանում միջին աշխատավարձը 50 000 էր, մինչդեռ նրանք 150 000 դրամ աշխատավարձ էին սահմանել, նրանք ցանկանում էին, որ իրենց աշխատողները կյանքի լավ պայմաններ ունենային:
 
Արմենը, Շահեն և ես բախտավոր էինք, որ ծնվել էինք մեր ընտանիքներում և ստացել մեր կրթությունը: Դպրոցում մենք ձեռք բերեցինք խոհեմություն և արժեքներ մի Գրքից, որը մենք սովորում էինք: Այդ Գիրքը, որը մեր հայրերի կողմից սովորած նույն գիրքն էր, մենք սովորեցինք,
 
* Համեստություն, <հպարտությունը ուղղորդում է ապաշնորհության, մինչդեռ համեստությունը հանդես է գալիս խոհեմությամբ>,
 
* Մեղմաբարոյություն, “Թող մյուսները գովաբանեն քեզ, և ոչ քո սեփական բերանով” . . . “ Բայց երբ դու հրավիրված ես, գնա և նստիր ամենացածր տեղը, որ երբ քո հյուրընկալը գա, նա քեզ ասի'Բարեկամ, գնա և նստիր ավելի լավ տեղ'”,
 
* Արդարամտություն, “Գործատերեր, ձեր աշխատողներին արդար և արժանի կերպով վերաբերվեք”,
 
* Բարություն, “ Երբ դու կարիքավորին օգնում ես, թույլ մի տուր քո ձախ ձեռքը իմանա , ինչ է քո աջ ձեռքը անում ”,
 
* Ջանասիրություն, “Ինչ էլ անում ես, այն արա քո ամբողջ սրտով , ինչպես աշխատում ես Տիրոջ համար և ոչ մարդկանց ”,
 
* Բարոյականություն “Պարզապես թող քո <այո>-ն լինի <այո>, իսկ քո <ոչ>-ը՝ <ոչ>”;
 
* Խոհեմություն, “ Երբ բառերը շատ են, մեղքը անխուսափելի է, բայց նա, ով տիրապետում է իր լեզվին, իմաստուն է ”… “Հիմարը ամբողջապես տրվում է իր զայրույթին, բայց իմաստուն մարդը իրեն տիրապետում է ”.
 
Մենք պարզապես չէինք կարդում: Վերոնշյալը մեխվել էր մեր ուղղեղների մեջ տանը և դպրոցում:
 
Գիրքը չի պատկանում պարզապես որոշակի դպրոցի, կամ որոշակի խմբի: Այն հայ մշակույթի առանցքային սյունն է: Իսկապես, այս Գրքի թարգմանության համար էր, որ Կաթողիկոս Սահակ Պարթևը հանձնարարեց Մեսրոպ Մաշտոցին ստեղծել հայոց այբուբենը: Մաշտոցի կողմից գրված առաջին հայկական նախադասությունը հետևյալն էր, (Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ):
 
Գիրքը մարդկանց որոշակի խմբի չի պատկանում: Այն բոլոր հայերին է պատկանում: Միայն կարող է պատահել, որ որոշ ընտանիքներ և դպրոցներ չեն հասկացել դրա իմաստնության արժեքները հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը:
 
Այս ապրիլի 24-ին՝ մեր Կիպուրը, մեր օրը Քավության, թող մեզնից ամեն մեկը, հատկապես մեր մեջի ղեկավարները, միավորվենք, ուսումանսիրենք մեզ և խորհենք մեր սխալների մասին; եկեք ընդունենք մեր սխալները, ուղղենք մեր ճանապարհը՝ փնտրելով ներում և Քավություն: Այս գարնանը և Զատիկին վերանորոգեցինք, վերածնեցինք: Եկեք մեզ ազատենք <մարմնի գործերից (մարդկային էությունը), որոնք հետևյալն են՝... հպարտություն, թշնամություն, կռիվ, նախանձ, զայրույթ, վեճեր, խռովություն, երկպառակություններ, նախանձ...> և ձգտենք <Հոգու պտղին, որը սերն է, ցնծությունը, խաղաղությունը, համբերատարությունը, արդարամտությունը, բարությունը, հավատը, մեղմաբարոյությունը, ինքնակառավարումը>:
 
Այս Ապրիլի 24-ին, հարյուր տարի անց, Ֆրանցիսկոս Պապը քաջություն ունեցավ ճշմարտույթունը խոսելու. մեծ Եվրոպական պետություններ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը, և ընդունեցին իրենց իսկ պատասխանատվությունը դրա մեջ. նրանք գերազանցեցին բարոյական եւ մարդկային արժեքները իրենց անմիջական տնտեսական շահերից:
 
Այս Ապրիլի 24-ին եկեք մեր տների, դրոցների, միությունների և եկեղեցիների հիմքում ետ վերադարձնենք մեր նախապապերի արժեքները ՝այն հավատն ու արժեքներն, որոնց համար նահատակվեցին 1,500,000 հայեր:
 
 
Յովէլ Շնորհօքեան
Նոր Յառաջ եւ Ազդակ օրաթերթեր
Փարիզ, Ապրիլ 24, 2015
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն