Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից աջակցություն ստացած որոշ սիրիահայ գործարարների՝ 26.05.2015 թվականին «Դիալոգ» մամուլի ակումբում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, կառավարության աջակցության ծրագրերի շրջանակում, 2013 թ.-ից սկսած՝ նոր ձեռնարկությունների հիմնադրման համար բազմատեսակ և բազմաոլորտ աջակցություն է տրամադրել Սիրիայի պատերազմից հայրենիքում ապաստան գտած հայրենակիցներին: Անվճար անցկացված դասընթացներից հետո ֆինանսավորվել և նոր ձեռնարկություններ է հիմնել 78 սիրիահայ գործարար: Նրանց մեծամասնությունը գործում է ծառայությունների և արտադրության ոլորտներում: Դասընթացներից հետո Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները մշտապես աջակցել են սիրիահայ գործարարներին՝ տեղեկատվական արշավների, օրենսդրության վերաբերյալ իրազեկման միջոցառումների և անհատական խորհրդատվությունների միջոցով:
Սիրիահայ գործարարների մուտքը հայաստանյան շուկա նոր շունչ բերեց գործարար միջավայրին: Սիրիայի մեր հայրենակիցներն իրենց հետ հայրենիք բերեցին նոր բիզնես մշակույթ, հիմնեցին նոր ավանդույթներ: Սիրիահայ գործարարների գերակշիռ մեծամասնությունն արդյունավետ գործակցում է ՓՄՁ ԶԱԿ-ի հետ և գոհունակությամբ է շարունակում բիզնես գործունեությունը Հայաստանում: Այդուամենայնիվ, որոշ սիրիահայ գործարարների արկածախնդիր, անպատասխանատու գործողությունների և անհեռանկար նախաձեռնությունների պատճառով ստվերվում է սիրիահայ գործարարների, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի բարի համբավը: Նման նախաձեռնություններից մեկն էր 2015 թ. մայիսի 26-ին, ժ. 12:30-ին «Դիալոգ» մամուլի ակումբում (Էրեբունի-պլազա բիզնես կենտրոն, 9-րդ հարկ) կազմակերպված ասուլիսը: Ասուլիսով հանդես եկան սիրիահայ գործարարները, որոնք օգտվել են կառավարության աջակցությունից և տրամադրած արտոնյալ վարկերից: Բանախոսներն էին Միքայել Կարապետը, Հրաչ Բալմանուկյանը և Հարություն Կրպեյանը, Ճորճ Պետուրյանը:
YouTube: youtube.com/user/SMEDNCArmenia
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ստորև ներկայացնում է հնչած ելույթների վերաբերյալ պարզաբանումներ և հավելյալ տեղեկություններ:
«ԷՅՉ Բ. Բ.» ՍՊԸ - հիմնադիր Հրաչ Բալմանուկյան
Տեքստիլի արտադրություն
Ֆինանսական աջակցություն է ստացել 29.08.2014 թվականին:
Ստացված վարկի պայմանները – 5 մլն ՀՀ դրամ, 60 ամիս, տարեկան՝ 4 %:
Վարկի նպատակը – սարքավորումների և շրջանառու միջոցների ձեռք բերում:
Շահառուն գործարար ծրագրով նախատեսվածը կատարել է թերություններով՝
գործարար ծրագրով նախատեսված է եղել ձեռք բերել 2 հատ համակարգիչ,
շտրիխ կոդ կարդացող սարք, կտրող սարք (պլոտեր) և հումք, սակայն
սարքավորումների մի մասը ձեռք չի բերել: Վարկը ստանալուց 4 ամիս հետո
ընկերության գործունեությունը դադարեցվել է: Գործունեությունը դադարեցնելուց
հետո ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցը փորձել է կապ հաստատել Հ. Բալմանուկյանի
հետ: Վ երջինս պատասխանել է, թե տարածքի վարձակալության վճարի բարձր
լինելու պատճառով տեղափոխվում է այլ վայր՝ գործունեությունը ծավալելու
նպատակով, որի վերաբերյալ կտեղեկացնի 2015 թվականի փետրվարի 1-ին,
սակայն, այլևս տեղեկատվություն չի հայտնել, ինչը պարտավորվել էր կատարել
երաշխավորության պայմանագրի համաձայն: Այնուհետև, ՓՄՁ ԶԱԿ-ի
աշխատակիցը բազմաթիվ անգամ փորձել է կապ հաստատել շահառուի հետ,
սակայն շահառուն չի պատասխանել: 01.04.2015 թվականին Հ. Բալմանուկյանը
դիմում է ներկայացրել ՓՄՁ ԶԱԿ՝ վարկի մայր գումարի վճարումը հետաձգելու
նպատակով: Չնայած այն ամենին, որ շահառուն վարկը մասամբ է ծախսել
ծրագրով նախատեսված նպատակներին և հրաժարվել է տեղեկատվություն տալ՝
ՓՄՁ ԶԱԿ-ը, հաշվի առնելով սիրիահայերի սոցիալական պայմանները, որոշել է
ընդառաջել և դիմել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ՝ խնդրելով շահառուին
տրամադրել արտոնյալ ժամանակահատված ՝ մայր գումարի մարման նկատմամբ:
Քանի որ վարկատուն ՎՏԲ բանկն է, մայր գումարի նկատմամբ արտոնյալ
ժամանակահատվածի տրամադրումը որոշում է վերջինս՝ իր ներքին
կանոնակարգերի համաձայն: Սակայն, բանկը շահառուին մերժել է արտոնյալ
ժամանակահատված տրամադրել, քանի որ նա ունեցել է ժամկետանց վարկային
պարտավորություններ այլ ֆինանսական կառույցների նկատմամբ:
YouTube: youtube.com/user/SMEDNCArmenia
Ի պատասխան նրա ասուլիսի – Հրաչ Բալմանուկյանը տեղեկատվությանը
տիրապետում է մասամբ, արտոնյալ ժամանակահատված է տրամադրվել ոչ թե 6
շահառուի այլ 9-ի, ևս 1-ն ընթացիկ փուլում է: Մերժման պատճառները նշված են
քիչ հետո բերված աղյուսակում: Բազմիցս նշել ենք, որ վարկերի սպասարկումն
իրականացնում է բանկը, ուստի մարման ժամանակացույցը վերանայելու
որոշումը կայացնում է բանկը՝ համաձայն իր ընթացակարգերի, իսկ ՓՄՁ ԶԱԿ-ը
տալիս է ընդամենը իր համաձայնությունը, որը արդեն իսկ տրվել է: Հ.
Բալմանուկյանը հնչեցրել է արտահայտություն, թե Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը
պատժում է ժամկետանց պարտավորություններ ունեցող սիրիահայ
գործարարներին: Տեղեկացնում ենք որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր
տնօրեն Գեղամ Պետրոսյանը 26.03.2015 թվականի հանդիպման ընթացքում
արտահայտել է հետևյալ միտքը. «Եթե սիրիահայ գործարարը վարկային
միջոցները օգտագործել է ոչ նպատակային, ապա արտոնյալ ժամանակահատված
տվյալ շահառուին չի տրամադրվի, ինչն էլ իր հերթին կհանդիսանա ոչ
նպատակային օգտագործման պատժամիջոցը»: Հավելենք նաև, որ տվյալ մտքի
վերաբերյալ սիրիահայ գործարարների կողմից հանդիպման ընթացքում
առարկություններ չեն հնչել:
Հ. Բալմանուկյանը ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ըստ
պայմանագրի, պարտավորվել է իրենց արտադրանքների համար սպառման
շուկաներ փնտրել, ինչը չի համապատասխանում իրականության ը և նման
պարտավորվածություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը չի ստանձնել որևէ
պայմանագրով: Չնայած դրան, ՓՄՁ ԶԱԿ-ը սիրիահայ գործարարներին նման
աջակցություն իր ունեցած հնարավորությունների առավելագույն չափով
ցուցաբերել է, որի մանրամասները ներկայացվում են ստորև:
Միքայել Կարապետ Լևոն Ա/Ձ
Ոսկյա իրերի արտադրություն և վաճառք
Ֆինանսական աջակցություն է ստացել 26.03.2014 թվականին:
Ստացված վարկի պայմանները – 4, 085, 000 ՀՀ դրամ, 60 ամիս, տարեկան՝ 4 %:
Վարկի նպատակը – սարքավորումների և հումքի ձեռք բերում:
Շահառուն վարկային միջոցները ծախսել է նպատակին և վարկը մարել է
ժամանակին: Ներկայումս գործունեությունն իրականացնում է: Շահառուն
YouTube: youtube.com/user/SMEDNCArmenia
31.03.2015 թվականին դիմել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ՝ վարկի մայր գումարի
նկատմամբ մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված ստանալու նպատակով,
և հաշվի առնելով վերոնշյալը՝ ՓՄՁ ԶԱԿ-ը դիմել է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին,
որը որոշում է կայացրել և մինչև 6 ամիս ժամկետով հետաձգել է վարկի մայր
գումարի վճարման ժամկետը:
Նշենք նաև, որ դիտարկումների արդյունքում պարզվել է, որ շահառուն ունի
վարկային պարտավորություններ նաև այլ ֆինանսական կառույցներում, որոնք
ապահովված են անշարժ գույքի գրավով և հարցին թե ինչու՞ շահառուն չի դիմում
նշված վարկերի մարումները հետաձգելու համար, պատասխանել է, թե չի
ցանկանում կասկած առաջացնել այլ ֆինանսական կառույցների մոտ, քանի որ
նրանց պայմանները խիստ են, և չվճարելու պարագայում կկորցնի իրեն
պատկանող սեփականությունը:
Ի պատասխան նրա ասուլիսի – հաշվի առնելով, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը
երաշխավորում է շահառուների վարկային պարտավորությունները, ուստի
վերջիններիս կողմից վարկը չմարելու հետևանքով վարկային
պարտավորությունները մարվում են ՓՄՁ ԶԱԿ-ի հաշվին, ինչի հետևանքով
վերջինս կրում է վնասներ և համաձայն շահառուի, ՓՄՁ ԶԱԿ-ի և 2
վերաերաշխավորողների միջև կնքված երաշխավորության պայմանագրի՝
շահառուն և վերաերաշխավորողները պարտավորվում են փոխհատուցել ՓՄՁ
ԶԱԿ-ի կրած վնասները: Նշված դեպքում ՓՄՁ ԶԱԿ-ը, համաձայն կանոնակարգի,
դիմում է դատարան՝ շահառուից և վերաերաշխավորողներից գումարների
բռնագանձման նպատակով, սակայն, կրկին հաշվի առնելով սիրիահայերի
սոցիալական պայմանները, ՓՄՁ ԶԱԿ-ը չի դիմել դատարան և իր
հնարավորությունների շրջանակներում սահմանել է բացառիկ արտոնություններ
սիրիահայ գործարարների նկատմամբ և տրամադրել է 1 տարի առավելագույն
ժամկետ, որպեսզի չդիմի դատարան: ՓՄՁ ԶԱԿ-ը դա իրականացնում է սեփական
կամքով, որի համար չի պարտավորվել, չնայած նրան, որ հետագայում կանգնում է
բազմաթիվ խնդիրների առջև: Բացի այդ, ժամկետանց պարտավորությունների
առկայությունը խոչընդոտում է սիրիահայ գործարարների նոր խմբերին
տրամադրվող աջակցության շարունակականության ապահովմանը:
Միքայել Կարապետը նշել է, որ ունի չստուգված տվյալներ թե որտեղից են
գոյացել ֆինանսական միջոցները, որոնց հաշվին է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն
իրականացնում տվյալ ծրագիրը: Տեղեկացնում ենք, որ տվյալ ինֆորմացիան
գաղտնի չէ՝ այն ձևավորվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի սեփական միջոցների և
YouTube: youtube.com/user/SMEDNCArmenia
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան
գրասենյակի (UNHCR) միջոցների հաշվին, որոնց չափը կազմում է
համապատասխանաբար 264 (ՓՄՁ ԶԱԿ) և 64 (UNHCR) մլն ՀՀ դրամ: Որևէ
հավելյալ ֆինանսական ռեսուրսներ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին չեն տրամադրվել
տվյալ ծրագրի իրականացման նպատակով և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը տվյալ
միջոցներով 2004թ.-ից սկսած իրականացնում է ֆինանսական աջակցության
ծրագրեր, որի նպատակն է երաշխավորությունների տրամադրման միջոցով
վարկային ռեսուրսները մատչելի դարձնել, ինչպես սիրիահայ, այնպես էլ մյուս
շահառուների համար, որոնք, ցավոք, հայտնվել են փախստականի
կարգավիճակում:
Ճորճ Պետուրյան – Գործարարը միտք է արտահայտել, թե ՀՀ վարչապետի
ընդունած և ստորագրած նամակներից հետո Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր
տնօրենը ինքնագլուխ փոփոխում է այդ որոշումները և չի կատարում դրանք:
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ
Պետրոսյանը չունի նման լիազորություն, գործում է հիմնադրամի
կանոնադրության հիման վրա:
Ի գիտություն
ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում Հայաստանի
ՓՄՁ ԶԱԿ-ը 2013 թվականից իրականաց նում է սիրիահայ գործարարներին
աջակցության ծրագրեր, որոնց մասնակցել են ընդհանուր առմամբ 178 սիրիահայ
գործարար: Ուսուցողական աջակցության ծրագրերից հետո գործարարների
ներկայացրած իրատեսական գործարար ծրագրերը ներկայացվել են
ֆինանսական աջակցության՝ «Սկսնակ գործարարներին ֆինանսական
աջակցություն» ծրագրի շրջանակում: Նշված ծրագրի իրականացման
արդյունքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը երաշխավորել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»
ՓԲ ընկերությանը, որպեսզի վերջինս տրամադրի վարկեր սիրիահայ
գործարարներին՝ մինչև 5 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 5 տարի մարման
ժամկետով, 4 % տարեկան տոկոսադրույքով և մինչև 6 ամիս մայր գումարի
մարման արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ՝ կախված
գործունեության տեսակից:
Հարկ ենք համարում նշել, որ վարկերի տրամադրումն ու սպասարկումն
իրականացնում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր ֆինանսական
կառույցները, քանի որ վերջիններս ունեն վարկավորման համապատասխան
YouTube: youtube.com/user/SMEDNCArmenia
լիազորություններ և մասնագիտացված են տվյալ ոլորտում, իսկ Հայաստանի ՓՄՁ
ԶԱԿ-ը հանդես է գալիս միայն որպես երաշխավորող կողմ:
Հաշվի առնելով սիրիահայ գործարարների սոցիալական պայմանները և նրանց
գործարար նախաձեռնությունների իրականացման կարևորությունը՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով նախաձեռնել է
սիրիահայ գործարարներին աջակցության տրամադրման ծրագիրը նման մատչելի
պայմաններով (օրինակ՝ վարկերի տրամադրումը տարեկան 4 % սահմանաչափով,
վերաերաշխավորողների նկատմամբ չկիրառելով նույն պայմանները, որոնք
կիրառվում են ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ), ինչի համար առանձնացվել է
համապատասխան դրամագլուխ (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ունեցած դրամագլխի
հաշվին) ծրագիրն իրականացնելու նպատակով: Չնայած ծրագրի իրականացման
մոտ 2.5 տարիների ընթացքում սիրիահայ գործարարների գերակշիռ
մեծամասնությունը մասամբ է կատարել իրենց գործարար ծրագրերով
նախատեսված պարտավորությունները կամ ընդհանրապես չի կատարել
(օրինակ՝ վարկային միջոցները մասամբ են օգտագործվել գործարար ծրագրերով
նախատեսված նպատակներին, երաշխավորության պայմանագրերով
նախատեսված տեղեկատվությունները չեն տրամադրվել)՝ Հայաստանի ՓՄՁ
ԶԱԿ-ը չի կիրառել խիստ գործողություններ վերջիններիս նկատմամբ և
հնարավորության դեպքում նորի՛ց և նորի՛ց ընդառաջել է նրանց դիմումներին և
առաջարկություններին և ապահովել է ծրագրի իրականացման
շարունակականությունը:
Աջակցություն ստացած սիրիահայ գործարարներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը
շարունակաբար սատարում է իր աջակցության ծրագրերի շրջանակներում
(տեղեկատվական, խորհրդատվական, շուկայում ապրանքների առաջմղման և
գործարար կապերի որոնման ծրագրերով): Մինչև հիմա շահառու սիրիահայ
գործարարների մեծ մասը արդյունավետ համագործակցում է Հայաստանի ՓՄՁ
ԶԱԿ-ի հետ՝ ստանալով վերոնշյալ բոլոր տեսակի աջակցությունները:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը մասնակցում է ՀՀ-ում և արտերկրում կազմակերպվող
ցուցահանդեսներին, հանդիպումներին և այլ միջոցառումներին, որոնց
առաջնային նպատակներից է սիրիահայ գործարարների արտադրած
ապրանքների և ծառայությունների առաջ մղումը և գործարար կապերի
հաստատումը: Դրանցից վերջին օրինակն է 2015 թ. ապրիլի 26-28 անցկացված
«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը, որի շրջանակում իրենց
արտադրությունն ու ծառայություններն էր ներկայացրել մոտ մեկ տասնյակ
YouTube: youtube.com/user/SMEDNCArmenia
սիրիահայ գործարար: Իսկ 2014 թ. հոկտեմբերին Իջևան քաղաքում
կազմակերպված Արվեստի փառատոնի ընթացքում Երևանից Իջևան էր
տեղափոխվել մեկ տասնյակից ավելի սիրիահայ գործարար և այնտեղ
ներկայացրել և ամբողջությամբ վաճառել իրենց արտադրանքը:
Մինչ այդ՝ 26.03.2015 թ., հանդիպում է կազմակերպվել սիրիահայ գործարարների
հետ, ինչի արդյունքում նրանք ներկայացրել են 31 դիմում՝ վարկային
պարտավորությունների նկատմամբ 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածի
տրամադրման և ժամկետանց պարտավորություններ ունեցող գործարարների
համար մարման ժամանակացույց կազմելու նպատակով: Ուսումնասիրելով
գործարարների կողմից ներկայացված 31 դիմումները՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը
17 դիմում ներկայացրել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ՝ վարկի մայր գումարների
վճարումները մինչև 6 ամիս հետաձգելու խնդրանքով (նման նախաձեռնությամբ
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը իր բազմամյա գործունեության ընթացքում երբևիցե
հանդես չի եկել):
Հաշվի առնելով այն, որ ֆինանսական կառույցների գործունեությունը
կարգավորվում է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած համապատասխան
նորմատիվային ակտերով և օրենսդրությամբ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ
ընկերությունը, համաձայն վերջինիս գործունեությունը կարգավորող իրավական
ակտերի և ներքին կանոնակարգերի, ներկայացված 17 դիմումներից հաստատել է
9 դիմում: Դրանց վարկերի մարման ժամանակացույցերը արդեն վերանայվել են և
վարկառուների հետ ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր, ևս 1
դիմում ընթացիկ փուլում է: Մնացած 14 դիմումատուներից 3-ի հետ կնքվել են
համաձայնագրեր՝ ժամկետանց պարտավորությունները 1 տարվա ընթացքում
(ամսական հավասարաչափ մարումներով) մարելու նպատակով, 5 դիմումատուի
հետ համաձայնագրեր կկնքվեն դատարանի կողմից համապատասխան որոշում
կայացնելուց հետո, իսկ 6 դիմում մերժվել է՝ շահառուների կողմից վարկային
միջոցները ոչ նպատակային ծախսելու և գործարար ծրագրով նախատեսված
պարտավորությունները չկատարելու պատճառով:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կողմից մերժված 6 դիմումների պատճառները
ներկայացված են ստորև բերված աղյուսակում: Մ երժման պատճառների
վերաբերյալ շահառուները տեղեկացվել են.
YouTube: youtube.com/user/SMEDNCArmenia
«ԷՅՉ Բ. Բ.» ՍՊԸ
(Հրաչ Բալմանուկյան)
Ունի ժամկետանց պարտավորություններ այլ ֆինանսական
կառույցների նկատմամբ:
Սարգիս Գիրգորեան Ա/Ձ Ս. Գիրգորեանը փաստացի գործունեություն իրականացնում
է, սակայն հարկային տարածքային տեսչությունում
գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է, ինչպես
նաև համաձայն բանկի ներքին կանոնակարգերի՝
վարկառուն պետք է մարած լինի վարկային
պարտավորության նվազագույնը 15%-ը դեռ մարված չէ,
որպեսզի հնարավոր լինի քննարկել արտոնության
տրամադրման հարցը:
Արթին Կարբոյան Ա/Ձ Համաձայն բանկի ներքին կանոնակարգերի՝ վարկառուն
պետք է մարած լինի վարկային պարտավորության
նվազագույնը 15%-ը, որը դեռ մարված չէ:
Մարիամ Գրիգորյան Ա/Ձ Ա/Ձ-ն լուծարված է:
Վիգեն Պոզյագալյան Ա/Ձ Ա/Ձ-ն լուծարված է:
Բիդրոս Քիլահջյան Ա/Ձ Ա/Ձ-ն լուծարված է:
Հարկ ենք համարում նշել նաև, որ սիրիահայ գործարարների նկատմամբ
կիրառվող արտոնությունները բացառիկ են, որոնք չեն կիրառվում անգամ ՀՀ
սահմանամերձ գյուղական համայնքներում գործող կամ սկսնակ ՓՄՁ-ների
դեպքում: Ստորև բերված աղյուսակում ներկայացնում ենք կիրառվող
պայմանների համեմատությունը.
Սիրիահայ գործարարներ Այլ գործարարներ
Վարկի տոկոսադրույքը՝ տարեկան 4% Վարկի տոկոսադրույքը՝ տարեկան 10%
Վերաերաշխավորողների պայմանները՝
20-60 տարեկան ֆիզիկական անձինք:
Վերաերաշխավորողների պայմանները՝
20-60 տարեկան, շահառուի ընտանիքի
անդամ չհանդիսացող ֆիզիկական
անձինք, որոնք պարտադիր պետք է
ունենան սեփականություն,
անհրաժեշտության դեպքում՝ նաև
եկամուտը հաստատող փաստաթուղթ:
Արտոնյալ ժամանակահատվածի
տրամադրում վարկերի հաստատումից
հետո:
-
Ժամկետանց պարտավորությունների
դեպքում դատական գործընթացի
հետաձգում 1 տարի ժամկետով և
-
YouTube: youtube.com/user/SMEDNCArmenia
հատուկ համաձայնագրերի կնքում:
Վարկերի ոչ նպատակային կամ
մասամբ նպատակային օգտագործման
դեպքում խիստ պայմանների
չկիրառում:
Վարկերի ոչ նպատակային կամ
մասամբ նպատակային օգտագործման
դեպքում երաշխավորության
պայմանագրի խզում և գումարի
բռնագանձում:
Ասուլիսի ընթացքում հնչած այլ հարցադրումների վերաբերյալ
Գործարար կապերի հաստատում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, հանդիսանալով
Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի (ՁԵՑ) անդամ, ցանցի միջոցով
աջակցում է տեղական ընկերություններին՝ ցանցի անդամ 54 երկրներում
գործընկերների որոնման հարցում՝ օգտագործելով ՁԵՑ գործիքները
(գործընկերների որոնում, շուկայի պահանջների մասին իրազեկում,
տեխնոլոգիայի փոխանցում և այլն): ՁԵՑ-ում ընդգրկված են սիրիահայ
գործարարների հետևյալ ընկերությունները.
1. «ԽԵՆԿԻԿԻԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԻՔՍ» ՍՊԸ – էլեկտրատեխնիկայի
արտադրություն
2. «ԷՅՉ Բ. Բ.» ՍՊԸ (Հրաչ Բալմանուկյան) - տեքստիլի արտադրություն
3. «ԱՎԱ ՇՈՒԶ» ՍՊԸ – կոշիկի արտադրություն
4. «ԲՅՈՒԹԻ ՊՐՈԴԱՔՍ» ՍՊԸ – կոսմետիկ միջոցների արտադրություն:
Նշված ընկերությունների գործարար համագործակցության առաջարկները
հասանելի են ցանցի 54 երկրներում: «ԷՅՉ Բ. Բ.» ՍՊԸ և «ԲՅՈՒԹԻ ՊՐՈԴԱՔՍ»
ՍՊԸ համար իրականացվել է նաև գործընկերների որոնում՝ ըստ նրանց
անհատական պահանջների:
26.03.2015 թ. հանդիպման ընթացքում սիրիահայ գործարարներին առաջարկվել էր
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հասարակության հետ կապերի բաժնին տրամադրել
իրենց գործունեության, ծառայությունների և արտադրանքի հակիրճ նկարագիրը և
լուսանկարներ, որպեսզի Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվեր սիրիահայ
գործարարների ծառայությունների և արտադրանքի առաջխաղացման հատուկ
խումբ: Առ 27.05.2015 թ. որևէ տեղեկություն սիրիահայ գործարարներից ոչ ոք չի
ներկայացրել:
FB: facebook.com/SME.DNC.of.Armenia
Twitter: twitter.com/SMEDNC_AM
YouTube: youtube.com/user/SMEDNCArmenia
Սիրիահայ գործարարների ասուլիսի ընթացքում հնչել է հայտարարություն, թե
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը որևէ ջանք չի գործադրում նրանց գործունեությունը,
արտադրանքը և ծառայությունները լուսաբանելու, գովազդելու համար:
Լուսաբանման հարցում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2013 թ.-ից ի վեր մշտապես
օժանդակել է սիրիահայ գործարարներին՝ նրանց համար կազմակերպելով
նկարահանումներ և հարցազրույցների տեսագրում և ձայնագրում Հայաստանի
հանրային, Արմենիա ԹԻ-ՎԻ, Ա-թիվի, ԱՐ, և այլ առաջատար
հեռուստաընկերությունների, ինչպես նաև ռադիոկայանների և բազմաթիվ
լրատվական կայքերի համար:
Հատուկ պետք է նշել, որ սիրիահայ գործարարների համար «Պանարմենիան
մեդիա գրուպ»-ի (Արմենիա ԹԻ-ՎԻ, Ա-ԹԻՎԻ, Արմնյուզ, և այլն) նախաձեռնած
անվճար գովազդային հոլովակների տրամադրման և հեռարձակման ակցիայից
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի օժանդակությամբ օգտվել են բազմաթիվ սիրիահայ
գործարարներ:
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային
կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի հասարակության հետ կապերի բաժին: