ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հանդիպել է իր կանադացի գործընկերների հետ


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հանդիպել է իր կանադացի գործընկերների հետ

  • 28-05-2015 13:26:28   | Կանադա  |  Քաղաքական

 
 
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ
Զաքարյանը մայիսի 26-ին հանդիպումներ է ունեցել Կանադայի խորհրդարանի
Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման
հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնի եւ Կանադայի Սենատի արտաքին
հարաբերությունների եւ միջազգային առեւտրի հանձնաժողովի նախագահ Ռեյնել
Անդրեյչուկի հետ: Վերջին հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» 
խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Հանդիպումների ընթացքում Արտակ
Զաքարյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը եւ, մասնավորապես,
երկու պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների համար
պատասխանատու հանձնաժողովների միջեւ ուղիղ կապը: Արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած
կարեւորագույն խնդիրները, անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանն
անդամակցությանը, ինչպես նաեւ այլ միջազգային կառույցների՝ Եվրոպական
միության, ՆԱՏՕ-ի եւ այլն, հետ զարգացող հարաբերություններին: Կողմերը
վերահաստատել են համագործակցելու պատրաստակամությունն ինչպես երկկողմ, այնպես
էլ բազմակողմ ձեւաչափով: Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂՀ հիմնահարցի
կարգավորմանը եւ կարեւորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Արտակ
Զաքարյանն իր գործընկերներին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության
ճանաչման շուրջ ունեցած հաստատակամ դիրքորոշման համար՝ ընդգծելով կանադական
խորհրդարանի երկու պալատների կողմից Մեծ Եղեռնի ճանաչումը վերահաստատող
բանաձեւի եւ հայտարարությունների ընդունումը: Պարոն Զաքարյանը նշել է նաեւ, որ
Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է դիտարկել որպես քայլ՝ ընդդեմ
Թուրքիայի կամ հօգուտ Հայաստանի, այլ որպես ցեղասպանության ոճիրը
կանխարգելելուն ուղղված կարեւոր քայլ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են
տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր եւս: 
 
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play