Վերջին 20 օրերին 300 սիրիահայ է եկել Հայաստան. Հրանուշ Հակոբյան


Վերջին 20 օրերին 300 սիրիահայ է եկել Հայաստան. Հրանուշ Հակոբյան

  • 28-05-2015 13:44:17   | Հայաստան  |  Հասարակություն
 
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց, որ Սփյուռքում մեծ արձագանք է գտել իր կոչը՝ սփյուռքահայերի կողմից հայաստանյան բանկերում 1000-ական դոլար ներդնելու վերաբերյալ:

 

«Այո, մեծ շարժում կա, կան նամակներ, կան թերթերում հրապարակումներ արտասահմանյան, կոչ են անում, իրենք էլ գտնում են, որ նման բան պետք է անել»,- ասաց նա: 

 

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սփյուռքի նխարարության գործն է, որպեսզի սփյուռքահայերին տեղեկացնի հայաստանյան իրականության մասին: 

 

«Իսկ հայաստանյան իրականությունն այն է որ մեր բանկերը 6-18 տոկոսով գումար են հատկացնում»,- ասաց նա: 

 

Նախարարը նաև նշեց, որ վերջին 20 օրերին 300 սիրիահայ է եկել Հայաստան:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն