ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցացիայի կազմակերպած կլոր–սեղան քննարկմանը


ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցացիայի կազմակերպած կլոր–սեղան քննարկմանը

  • 29-05-2015 17:22:55   | Ռուսաստան  |  Իրավունք

 
Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում մայիսի 28-ին տեղի է ունեցել կլոր–սեղան քննարկում, որի բանախոսներն են եղել ՄԱԿ-ի իրավական խորհրդի և իրավական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Միգել դե Սերպա Սուարեսը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: 
Հանդիպմանը քննարկվել են միջազգային օրակարգի արդիական հարցեր, որոնք վերաբերել են աշխարհի պետությունների ավելի փոխկապակցված լինելուն, պետություններում առկա իրավական կարգավիճակին, ինտեգրացիոն գործընթացների հնարավոր խորացմանը և պետությունների առջև ծառացած մարտահրավերներին: 
Կլոր–սեղան քննարկմանն անդրադարձել են նաև միջազգային իրավահարաբերությունների կիզակետում գտնվող թեմաներին՝ չշրջանցելով ժամանակակից փոխակերպումները, մարտահրավերները և զարգացման հեռանկարները: Քննարկմանը ելույթ է ունեցել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ով անդրադարձել է ժամանակակից աշխարհում ինտեգրացիոն դերի կարևորությանը, Եվրասիական տնտեսական միության առանձնահատկություններին և հեռանկարներին: 
Այս համատեքստում քննարկվել են իրավական համակարգի կարգավորման հեռանկարները, զարգացմանն ուղղված աշխատանքները: Մասնակիցները նաև անդրադարձել են միջազգային իրավական խնդիրների զարգացման հարցերին, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության գործընթացներին, որտեղ սահմանված են մի շարք հիմնարար հարցեր, որոնց լուծումը մեծապես կախված է անդամ երկրների ջանքերից:
 
                                                                                       ՀՀ ԱՆ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play