Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ռուսաստանի և Ղազախստանի գործընկերներին


Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ռուսաստանի և Ղազախստանի գործընկերներին

  • 29-05-2015 17:24:37   | Ռուսաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում հանդիպել է ԵԱՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի Դաշնության և  Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարներ Ալեքսանդր Կոնովալովի և Բերիկ Իմաշևի հետ: 
Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են առաջիկայում համատեղ ծրագրերի նախագծման հնարավորություններին՝ առանձնացնելով առաջնահերթությունները: 
Հանդիպմանն անդրադարձել են արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների աշխատանքային սահմանափակումների վերացման, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում հաշվառման և անարգել աշխատելուն առնչվող հարցերին: 
ՀՀ արդարադատության նախարարը կարևորել է ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի առաջադիմական փորձի կիրառման հնարավորությունը՝ ոչ միայն ազատական օրենսդրության, այլև արդարադատության ոլորտում գործող էլեկտրոնային համակարգի առանձնահատկությունների կիրարկման հարցերում: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համատեղ ծրագրային քարտեզ ստեղծել, որով էլ հետագայում կիրականացվեն որոշակի ծրագրեր: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքներ տանել ԵԱՏՄ համագործակցության ամրապնդման ուղղությամբ:
 
                                                                                       ՀՀ ԱՆ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play