Նորածինները ստացել են հունիսմեկյան առաջին նվերները


Նորածինները ստացել են հունիսմեկյան առաջին նվերները

  • 01-06-2015 16:16:55   | Հայաստան  |  Մանկական էջ

Մայրաքաղաքում «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով նշվող Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առաջին շնորհավորանքներն ու նվերները երևանցի ամենափոքրիկներն են ստացել, մասնավորապես, Երևանի «Սուրբ Աստվածածին» և «Գրիգոր Նարեկացի» ծննդատներում լույս աշխարհ եկած նորածինները։ 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով նոր մայրացած կանանց՝  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նրանց է հանձնլ նաև նորածինների նվերները։ Մայրացած կանայք շնորհակալություն են հայտնել հաճելի անակնկալի, ուշադրության և հոգատարության համար։
 
Նոյյան տապան  -   Մանկական էջ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play