ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ

  • 05-06-2015 14:36:12   | ԱՄՆ  |  Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ.
 
Այս տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման է` «Յոթ միլիարդ երազանք: Մեկ մոլորակ: Խնամքո՛վ սպառիր»:
 
Մարդկությունը շարունակում է սպառել շատ ավելի շատ բնական ռեսուրսներ, քան մոլորակը կարող է կայուն կերպով ապահովել: Երկրագնդի էկոհամակարգերից շատերը մոտենում են վճռորոշ բեկումնային կետերի: Ժամանակն է, որ փոխվենք:
 
Կայուն զարգացման նպատակը բոլոր մարդկանց կյանքի որակը բարձրացնելն է՝ առանց շրջակա միջավայրի վատթարացումը սաստկացնելու և առանց վտանգելու հետագա սերունդների` ռեսուրսներից օգտվելու կարողությունը: Մենք կարող ենք սա անել մեր սպառման կառուցվածքը փոխելու միջոցով՝ անցնելով այնպիսի ապրանքների օգտագործման, որոնց համար ավելի քիչ էներգիա, ջուր և այլ ռեսուրսներ են ծախսվում, ինչպես նաև ավելի քիչ սննդամթերք վատնելով:
 
Վերափոխման այս տարում, երբ հույս ունենք մեծ առաջընթացի ականատես լինել կայուն զարգացման և կլիմայի փոփոխության ասպարեզում, եկեք Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշենք՝ ավելի լավ գիտակցելով մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Եկեք մտածե՛նք մեր կողմից կատարվող ընտրությունների բնապահպանական հետևանքների մասին: Եկե՛ք դառնանք մեր մոլորակի ավելի լավ տնտեսվարներ:  
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play