Ազգային տաղավար տոների եւ դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ որոշ 20011թ.-ի աշխատանքային օրեր տեղափոխվել են շաբաթ օրերը<br />


Ազգային տաղավար տոների եւ դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ որոշ 20011թ.-ի աշխատանքային օրեր տեղափոխվել են շաբաթ օրերը

  • 16-12-2010 21:02:47   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հիմք ընդունելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքները` ազգային տաղավար տոների եւ դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ դեկտեմբերի 16-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշել է 2011թ.-ի ապրիլի 25-ի, օգոստոսի 1-ի, օգոստոսի 15-ի եւ սեպտեմբերի 12-ի աշխատանքային երկուշաբթի օրերը, համապատասխանաբար, տեղափոխել 2011թ.-ի ապրիլի 30-ի, օգոստոսի 6-ի, օգոստոսի 20-ի եւ սեպտեմբերի 17-ի շաբաթ օրերը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նոյյան տապան  -   Հասարակություն